Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/276

Այս էջը հաստատված է
ՀԱԱ, ֆ. 289, ց.1, գ.23, թ. 1, տպագիր օրինակ:

N 275

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԱՎԵՏԻՍ ԹԵՐԶԻԲԱՇՅԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ՝ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ՏԵՂԱՓՈԽԵԼՈԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

24 ապրիլի / 7 մայիսի 1918 թ.
(Ուղիղ հեռագրալարով)
Թիֆլիս-Երևան
7(24) մայիս, երեկոյեան
Կը խօսին Արամ և Աւ. Թէրզիպաշեան:

Արամ - Հոս փախստականութեան մեջ մեծ գրգռում յառաջացեր է. պրովակացիոն լուրեր տարածուեր են, որ իբր թէ փախստականութիւնը պիտի ղրկուի Հիւս. Կովկաս և Հայաս[տանի] Ապահով[ութեան] Խորհուրդն այս մասին սկզբունքով համաձայն է: Թիֆլիսէն ստացուած նամակներով կը յայտնեն, որ Թիֆլիսի փախստականութեան մեծամասնութիւնն, անցեր է Հիւս. Կովկաս և կառաջարկեն Երևանի փախստականութեանն ևս շտապ փոխադրուիլ, այլապէս կուշացուի: Կըսեն, որ Արտակ Դարբինեանը իր ընտանիքով՝ Հիւս. Կովկասն անցեր է բանակցութիւններու և այդ գործի կազմակերպման համար: Խիստ գրգռուած են Հայաս[տանի] Ապահովու[ութեան] և Ազգ[ային] Խորհուրդներու դէմ, նկատի ունենալով զանոնք իբր դաւաճաններ և իբր ժողովրդական դատը վաճառողներ: Կըսեն, որ Կեդր[ոնական] Խորհրդի Անդամներ արդէն իրենց ընտանիքները փոխադրած են։

Հազարաւոր ժողովուրդ կը դիմէ և կը պահանջէ անցագիր․ անոնք կը վաճառեն իրենց գոյքը: Այդ երևոյթի առաջն առնել դժուարին է: Ինչ կը պատասխանէք. կառաջարկեմ Խորհուրդիդ հեղինակաւոր մէկ անդամը իսկոյն ղրկել հոս. կըսպսեմ պատասխանի:

Աւ. Թէրզիպաշեան. - Քանի պարզուած չեն Բաթումի հաշտութեան բանակցութիւնները՝ Հայաս [տանի] Ապահով[ութեան] Խորհուրդը ի վիճակի չէ փախստականութիւնը Հիւս. Կովկաս փոխադրելու մասին որոշում կայացնելու, այդ առթիւ ոչ մէկ որոշում տուած է Խորհուրդը:

Արտակ Դարբինեանը Հիւս. Կովկաս գնաց՝ դժբախտութեան պարագային միայն որբերը այնտեղ փոխադրելու մասին բանակցելու համար: Անոր մեկնումը ոչ մէկ կապ ունի ընդհանուր տեղափոխութեան հետ, որու մասին առայժմ ոչինչ կայ, իսկ հիմա Թիֆլիսէն մեկնողներու հոսանքը դադրած է: Խորհուրդի հեղինակաւոր մէկ անդամը Երևան ղրկելու մասին կը խորհինք և ձեզ կը տեղեկացնենք:

Ինչու Հայաս[տանի] Ապահով[ութեան] և Ազգ[ային] Խորհուրդները դաւաճաններ կը համարուին, և ինչու անոնց դէմ գրգռուած են, անհասկանալի է: Ինչ Կեդր[ոնական] Խորհուրդի մասին կը խօսիք հիմա: Մինչև այժմ Ազգ[ային] և Հայաս[տանի] Ապահով[ութեան] Խորհուրդները այն