Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/28

Այս էջը հաստատված է
  1. Գէորգ Չաւուշ
  2. Կոմս
  3. Սարգիս Վարդանեան
  4. Արամ
  5. Ռոստոմ
  6. Տաճատ
  7. Վահագն [Տաթևեան]
  8. Վարդան վարդապետ
  9. Մուրատ [Սեբաստ.]

Չաուշի վերաբերմամբ երաշխաւորում է Արամը:
Վռամեան.-Իմ կարծիքով սխալ է Չաուշին պատասխանատու Մարմնի անդամ ընտրելը, քանի որ նա ապստամբ է, թուք կառավարութիւնը ճանաչում է և իսկոյն աղմուկ կը բարձրանայ: Իմ կարծիքով կարելի է նրան կարճ ժամանակով Երկրից դուրս բերել:
Մուրատ.-Եթէ մտադրութիւն չունինք ապստամբական ցոյց անելու և քանի որ բիւտճէն էլ չի ներեր այդ, ես էլ համոզուած եմ, որ աւելի լաւ է նրան դուրս բերել, խաղաղ՝ այստեղ որոշուած տակտիկով գործելու համար հարկաւոր են աւելի ինտելիգենտ ուժեր:
Ռոստոմ.- Խնդիրը սխալ է դրւում: Սա տակտիկի հարց է, հետևապէս պէտք է թողնել Երկրի Պատասխանատու Մարմնին: Քանի որ Չաուշը Երկրումն է, պէտք է ընդունել նրա թեկնածութիւնը:
Արամ.- Ես էլ կանգնած եմ Ռոստոմի տեսակէտի վրայ, աւելի լաւ է թողնել այս հարցը Երկրի ընկերներին: Սխալ է կարծել, որ Չաուշը սարերի վրայ է. ընդհակառակն, նա միշտ դաշտումն է, գիւղերի մեջ: Ճիշդ չէ ընկ. Մուրատի դիտողութիւնը: Մեզ ոչ թէ պակասում է դրամը, ոչ թէ բիւտճէն է որ անբաւարար է, այլ կազմակերպուած զօրաւոր ուժն է պակասում: Այժմ շատ աւելի դրամ կայ, քան երբևիցէ:
Ռոստոմ․- Չաուշին հեռացնելով, ոչինչ չենք շահի: Նրա տեղ նոր փախստականներ կը յառաջանան: Քանի որ նա հեղինակաւոր անձ է, ծանօթ է շրջանին, մի շարք կապեր ունի և վառ է պահում գործը, հետևապէս մինչև իսկ անհրաժեշտ է նրա ներկայութիւնը այնտեղ:
Նախագահը եզրակացնում է, յայտնելով, որ Չաուշի թեկնածութիւնը մնում է ցանկի մէջ:
Նոյնը Կոմսի, Սարգիս Վարդանեանի, Արամի, Մուրատի և Տաճատի թեկնածութեան վերաբերմամբ: Ընկ. Արամը խնդրում է մի քանի անգամ իրեն դուրս հանել ցանկից և տեղը թողնել միւս ընկերներին:
Վռամեան.-Ես դնում եմ այս հարցը.- արդեօք Վասպուրականի մարմինը դրսի ուժերի կարիք ունի՞, թէ տեղական ուժերը հերիք են:
Իշխան.-Մինչև այժմ եղածը բաւարար է համարուել, բայց ներկայումս մեծ կարիք կայ, մանաւանդ, որ երկուսը հեռանում են:
Արամ․-Մենք ընդհանրապէս պատրաստուած ընկերների պահանջ ունենք, կազմը ուժեղացնելու համար, բայց ոչ այս կամ այն դերի համար