Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/280

Այս էջը հաստատված է

Ովքեր ցանկանում են ղեկավարի, առաջնորդի դեր ստանձնել, թող դիմեն Երևանի Հայոց Ազգային Խորհուրդ հէնց այսօրւանից:

Երևանի Հայոց Ազգային Խորհուրդ

ՀԱԱ, ֆ.289, ց.1, գ.8, թ.4, տպագիր օրինակ:

N 278

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ՝ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳԱՂԹԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

23 մայիսի 1918 թ.
Երևան

Տաճիկները գրավել են Ղարաքիլիսեն: Կորպուսի շտաբը փոխադրվել է Դիլիջան: Նույն իսկ Դիլիջանից ահագին գաղթականություն է սկսվել դեպի Նոր-Բայազեդի գավառը:

Ախտայից հայտնում են, որ այդ շրջանում կուտակվել է հարյուր հազարանոց գաղթականություն, որը խելակորույս, սոված, ծարավ թափառում է սարերում: Նրանց դրությունը սոսկալի է: Նույնիսկ շատ տեղեր գաղթականների մեջ արյունահեղ դեպքեր են տեղի ունենում: Հենց այս րոպեյիս մեծ հացի պակաս է զգացվում:

Պարզ է որ գաղթելու տեղ չկա և գաղթը միանգամայն կորստաբեր է:

Իմացեք և հետևյալը: Երբ որ տաճիկները մի որևէ տեղ տիրապետում են, այն տեղից փախած ժողովրդին նրանք այլ ևս թույլ չեն տալիս վերադառնալ իրանց նախկին բնակավայրերը:

Ուրեմն երկու չարիքից ամենափոքրագույնը այն է, որ ժողովուրդը չգաղթի և մնա իր տեղերում:

Երևանի Հայոց Ազգային Խորհուրդ

ՀԱԱ, ֆ.289, ց.1, գ.10, թ.1, տպագիր օրինակ:

N 279

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ՝ ԴԵՊԻ ՌԱԶՄԱԴԱՇՏ ԿՈՉԸ

25 մայիսի 1918 թ.
Երևան

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Թուրքիայի կորստաբեր պահանջները և վիրաւորական տմարդութիւնը վերջապէս ազդեց հայ ժողովրդի հոգու վրայ: Այժմ, գոնէ, պարզւում է, որ մենք մեր յոյսը պիտի կապենք մեր խիզախութեան հետ: Ամեն տեղ ոգևորութիւն է տիրում: Սարդարաբադի շրջանում հայ զինւորներն ու