Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/281

Այս էջը հաստատված է

նրանց եզիդի դաշնակիցները գովելի արիութեամբ յետ են վանում թշնամուն՝ թուրք ասկեարներին և թուրք ու քիւրդ խուժանին: Էջմիածնի գաւառի բոլոր գիւղերից օգնութեան են գնում քաջերին: Աւելի սրտապնդիչ թռիչքներ են կատարւում Դիլիջանի շրջանում:

Ժողովուրդը ոտքի է կանգնել և իր հազարաւոր զաւակներին մղում է դէպի ռազմի դաշտ: Հայ գիւղացիները տալիս են իրենց ամբողջ ունեցածը՝ հրացան, փամփուշտ ու հաց: Հայ ժողովուրդը հարիւրաւոր դարեր քաջութեամբ է պատպանել իր հայրենի օջախը, իր տունն ու ընտանիքը. նրան յաղթել են, բայց նրա հոգին ընկճել չեն կարողացել: Վերջին պատերազմական ու քաղաքական անցքերը որոշ լքում, ոգու անկում էին առաջացրել: Այսօր այդ հիւանդութիւնը բուժւում է, հին խիզախութիւնը վերածնւում է, և այդ փրկութեան միակ իրական ելքն է մեր դժւարին պայմաններում ու ժամանակում: Ի զէն, մեր քաջեր, դէպի ռազմադաշտ:

Երևանի Հայոց Ազգային Խորհուրդ
ՀԱԱ, ֆ.289, ց.1, գ.8, թ.6, տպագիր օրինակ:

N 280

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ՝ ՆԱՄԱԿՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

մայիս 1918 թ.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻԻՆ

Երևանի Հայոց Ազգային Խորհուրդը յայտարարում է ի գիտություն ճակատում գտնւող զինւորների ընտանիքների - ծնողներ, բարեկամներ և այլն - որ Երևանում հիմնւել է փոստ նամակները կռւի դաշտ ուղարկելու համար: Այն մարդիկ, որոնք ուզում են իրանց զինւոր-զաւակներին կամ բարեկամներին նամակներ ուղարկել, կարող են նամակները բերել Ազգային Խորհուրդ (Քաղաքային Կլուբ) ամեն օր առաւոտեան ժամը 9-ից մինչև 2-ը:

ՀԱԱ,ֆ.289,ց.1,գ.20,թ.3,տպագիր օրինակ:

N 281

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱՄԱԿԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ՝ ԲԱԹՈՒՄՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2 հունիսի 1918թ․, ժամը 11 ½ ցերեկ

Երևան Ազգային Խորհրդին