Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/282

Այս էջը հաստատված է

Ներփակ հեռագիրը Ձեզ գաղափար կտայ պատւիրակութեան ձեռք բերած արդիւնքի մասին․218

Ազգային Խորհուրդը ստիպւած եղաւ ընդունել ուլտիմատումը219, մի կողմից փրկութեան յոյս չունենալով, չցանկանալով հայ ժողովրդին վերջին մնացորդներն անհաւասար կռւի, գաղթի, հիվանդութեան և սովի զոհ դարձնել։ Ինչպէս անցեալ անգամ գրեցինք, մենք յոյս չունինք, թէ այս հաշտութիւնը տևական կլինի, բայց ուրիշ ելք չէր մնում Ազգային Խորհրդին, քան անել այս քայլը: Ինչպէս տեսնում էք, մեր պատւիրակութեան յաջողւել է մի փոքր ինչ լայնացնել մեր բանտի դռները և շահել մօտ 1300 քառ. վերստ տարածութիւն և մի քանի ուրիշ նպաստաւոր պայմաններ, դեռ յոյս կայ Կ. Պոլսում յետ ստանալու Ախալքալաքն ու Ալէքսանդրօպօլը և մինչև իսկ Կարսի Շիրակը մինչև Կաղզւան:

Այս վայրկեանին մենք զբաղւած ենք մնացորդ հողերը բաժանելով մեր ու տեղական թուրքերի մէջ: Պայման է դրւած, որ հաշտութեան դաշնագրին կցւի և արձանագրութիւն մեր սահմանաբաժանման մասին: Այսօր, վաղը կ՚կազմւի այդ համաձայնութեան գործը և արձանագրութիւնը կուղարկւի Բաթում:

Մեզ մնալու է Բորչալուի հայ մասը: Մենք աշխատելու ենք Խրամ գետը սահման դարձնել: Այնուհետև Ղազախի լեռնային մասը, աշխատելու ենք Գանձակի գաւառից նրան

կցել մի նեղ շերտ, ուր երկու դատարկ ռուս գիւղեր կան: Նոր-Բայազէտի ամբողջ գաւառը: Դարալագեազը, որի մասին վէճ կայ, մենք պահանջում ենք: Այնուհետև Երևան քաղաքը և յոթ-ութ վերստ նրա երկաթուղուց, Էջմիածինը, Սև ջուրը ունենալով սահման, ամբողջ Աբարանը, սահման ունենալով Արագածի գագաթը և ուղիղ գծով մինչև Փամբակի Աղ-Բուլաղը և ուղիղ գծով մինչև Ախալքալաքի գաւառի սահմանագիծը:

Տեղական թուրքերը կարծում են, որ ի վերջոյ տաճիկները մեզ կ՛թողնէն ամբողջ Սուրմալուն, որի վրայ նրանք աչք չունեն և վերը յիշած Ախալքալաքի գաւառն ու Ալէքսանդրօպօլի գաւառի մնացորդը, նաև Էջմիածնի գաւառից կտրածը:

Գանձակը, Շուշին, Ջիվանշիրը և Զանգեզուրը մնալու են Ադրբէջանի մեջ և հաւանօրէն կկազմէն յատուկ կանտոն: Պէտք է ամէն ճիգ գործ դնէք, որ գրավւած գաւառների հայությունը չգաղթէ, միաժամանակ չպէտք է որևէ առիթ տալ թուրքերին220, որ ուլտիմատումի այս կամ այն կետը խախտած նկատէն:

Դաշնագրի բնագիրը կամ պատճէնը ստացած չէնք, մեր պատւիրակները հաւանօրէն այս երկու օրս կ՚գան և կ՚բերեն հետները, այն ժամանակ պատճէն հանելով կուղարկէնք, գուցէ ճանապարհները բացւեն և ինքներս գանք: Ազգային Խորհուրդը այս երկու օրը յայտարարելու է Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը: Դա մի պահանջ է, որին պիտի գոհացում տանք մեր ստորագրւած պաշտօնագրին քաղաքական արժէք տալու համար: Յայտնել ենք վրաց կառավարութեան, որ