Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/287

Այս էջը հաստատված է

են մեզ սպառնացող ներքին անարխիային, ըստ կարելոյն առանց ծանր ցնցումների վերջ դնելու համար:

Երևանի հասարակական հաստատութիւնների և կազմակերպութիւնների ներկայացուցիչների ժողովր՝ լսելով Երևանի Հայոց Ազգային Խորհրդի զեկուցումն՝ պատերազմի և հաշտութեան հանգամանքների և պայմանների մասին, և քննելով այդ զեկուցման յուրացման խնդիրները - գտնում է. հաշտութիւնը հետևանք է այն ռազմական ու քաղաքական պայմանների, որոնց մէջ գտնւում է հայ ժողովուրդը, ուստի ընդունում է այն և հրահանգում Երևանի Ազգ. Խորհրդին իր քայլերը համապատասխանեցնել հաշտութեան պայմաններից բղխող եզրակացութիւններին:

Ժողովը միևնոյն ժամանակ վեր է հանում Բ. դիւիզիայի դիմադրութիւնն ու դիմացկունութիւնը և գովելով զինվորների արիութիւնը, յոյս է յայտնում, որ նրանք պատրաստ կը լինեն պաշտպանելու ժողովրդին ապագայ անակնկալների դէմ:

«Աշխատանք». 8 հունիսի (26 մայիսի) 1918 թ.:

N 285

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ՝ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ՄԵԿՆԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՎԵՐԱՀԱՎԱՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

6 հունիսի 1918թ.

Երևանի Հայ. Ազգային Խորհուրդը հետևեալ կոչն է հրատարակել․

Մեր զինւորները կուրծք դէմ տւած թշնամուն՝ հերոսաբար կռւում են պատերազմի դաշտում:

Ձեր սրբազան պարտքն է ամեն կերպ խրախուսել մեր քաջերին: Թող նրանք հաւատան, որ մենք թիկունքում մնացածներս - երբէք չենք մոռանում նրանց և շարունակ մտահոգւած ենք նրանցով: Թող նրանք լաւ իմանան, որ մենք շարունակ յիշում և մտածում ենք նրանց մասին:

Ազգային Խորհուրդը որոշել է նւէրների օր կազմակերպել ճակատում կռւող հայ քաջերի համար և գործի նախաձեռնութիւնը յանձնարարել է Երևանի Հայուեաց Միութեան Բիւրօյին և տեղական այլ հաստատութիւնների վարչութիւններին:

Մի խնայէք ձեր նւէրները, ձեր իսկ հարազատներին, եղէք առատաձեռն և կատարեցէք ձեր քաղացիական պարտքը դէպի մեր հերոս կռւողները:

«Զանգ», 7 հունիսի (25 մայիսի) 1918, N 40: