Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/299

Այս էջը հաստատված է

նահանջի ճանապարհը բռնած գաղթականութեան վրայ. տարել են մեծ քանակութեամբ տաւար ու ոչխար, ջարդել են շատ գաղթականների, բռնաբարել ու տարել են կին ու աղջիկներ: Այս բոլոր յանցաւոր արարքների պատճառով ռմբակոծութեան է ենթարկւել Ղոզըլջան, որոնք մի երկու օրւայ թեթև դիմադրութիւնից յետոյ թողել, գիւղից հեռացել են: Ոչ պակաս պատուհաս է եղել մեր ու Դարալագեազի գլխին Հորսը: Նոյնիսկ պատերազմից առաջ, նրանք իրենց անհաշտ և աւազակաբարոյ վարք ու բարքով յայտնի են եղել։ Սելիմի գեադուկի230 մինչև վերջը փակման, այդ գեադուկում կատարւած բոլոր աւազակութիւնների մէջ մասնակից և հաւասար մեղսակից են եղել նորսեցիք: Հաշտութին կայանալուց յետոյ անգամ չեն փոխել իրենց ընթացքը, քշել տարել են հազարաւոր տաւար ու ոչխար: Իմ դիմումներին՝ «վերջ տալ աւազակութիւններին և վերադարձնել այնազուրցոնց, քեշիշքեանդցոց տաւար ու ոչխարը», նրանք պատասխանել են, թէ գրութիւններին և թէ ուղարկած մարդկանց - մերժումով, որից յետոյ ստիպւած եմ եղել ռմբակոծել․ դիմադրութիւն ցոյց տալ Հորս գիւղի և նոյն գիւղի օբաների231 վրայ: Դարալագեազ եկող և անցնող զօրամասերի և ճանապարհորդների վրայ զինւած յարձակումներ գործելու, Արսէն անունով խմբապետի առաջարկութեամբ անցնող զօրքին թանալելու, կոտորելու, ճանապարհներին անկարգութիւններ և սպանութիւններ անելու պատճառով, զինաթափ լինելու պահանջ եմ ներկայացրել ճանապարհի վրայ ընկած Սալլուն և Ղշլաղ գիւղերին: Ես ստիպւած էի, զբաղւած լինելու պատճառով, Սալլուն և Ղշլաղը զինաթափ անելու նպատակով ուղարկել կոմիսար Հայրիկ Տէր-Աւագեանին իր միլիցիաներով, որի զինաթափ լինելու պահանջին սալլեցիք և ղշլաղցիք մերժումով են պատասխանում ու զէնքերն առած փախչում են ապաւինում սարերը:

Զինաթափ լինելու առաջարկիս չհամաձայնւելու պատճառով տեղահան են եղել Հոստուն գիւղացիք: Հոստունը ընկած է Երդափինի և Հասան գիւղի արանքում: Վերը յիշածս գիւղերի դատարկւելու պատճառով ինքնակամ թողել ու գիղից հեռացել են հորբադեզցիք: Հորսի օպերացիան վերջացնելուց յետոյ, իմ ուշադրութիւնս գրաւում էր Արգեազը, որը ձմեռը դեռևս գրաւել էի, սակայն տեղացիների թախանձանքներին զիջելով, նրանց բարձրացրած սպիտակ դրօշակները մեզ ընկճեցին ու խաղաղ ապրելու խօսք առնելով զիջեցի և կոտորածից ազատ պահեցի, սակայն թուրքերը իրենց սովորութեան համեմատ դրժեցին իրենց խոստումը և շարունակեցին իրենց նախկին աւազակային ընթացքը: Սկսւեց մի անասելի թալան և աւազակութիւններ, նոյնիսկ հաշտութիւնը կայանալուց յետոյ տարան բաշքեանդցոց, մալիշկեցոց տաւար ու ոչխարը և այլն: Յուլիս 22 թէ 23-ին էր, որ մտայ Արգեազի Ս. Խաչ վանքը առանց մի գնդակ արձակելու: Անմիջապէս կանչել եմ տւել գիւղի աղսախկալներին և պահանջ արել, որ զինաթափ լինեն, քանի որ մեր սահմաններում զինւած գիւղացիութիւն չպիտի մնայ: Սակայն նրանք մեր բոլոր առաջարկներին թերահաւատութեամբ են վերաբերւել: Զինաթափ լինելու համար նրանց