Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/3

Այս էջը հաստատված է

Նախապէս գրուած բոլոր հարցերի վերաբերմամբ, փոխադարձ համաձայնութեամբ, նրան տրուած է իրաւունք՝ դրական կամ բացասական դիրք բռնելու:

Իսկ չնախատեսուած հարցերում՝ նա պիտի վարուի մեր (տեդեկագրի մէջ տրուած) ընդգծած ուղղութեան սահմաններում: Բացի դրանից նրան և մեր շրջանի մնացած ընկերներին իրավունք է տրւում Ընդհանուր Ժողովի կողմից յատկացուած բիւտջէի դասաւորութիւնը կատարել:

ՀԱՅ ՅԵՂ. ԴԱՇՆԱԿ. ՇԱՄԻՐԻ Կ. ԿՈՄԻՏԷ

Նիւթեր Հ. Յ. Դաշնակցաթեան պատմութեան համար, Դ. հատոր, էջ.6:

N4

ԻՇԽԱՆԻ ՆԱՄԱԿԸ Ա․ ՄԱՆՈԻԿՅԱՆԻՆ ԵՐԿԻՐ ԶԵՆՔ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԾԱՎԱԼԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՍԻՆ

25 հոկտեմբերի 1906թ.
Քար-Ալեքսանդրապոլ

Սիրելի Արամ! Երևի տարօրինակ կըթուայ - այսքան երկար իմ լռութիւնն, բայց սիրելիս, մինչև հիմա համարեա կէս ժամուայ ազատ ժամանակ չեմ ունեցած, մանաւանդ գծերի վերայ եղած աշխատանք: Այստեղ4 կատարեալ ռեակցիայի շրջան է, ամենուրեք ընկերներն յոգնած ու յուսահատ և համարեա շատ քիչ են հետաքրքրում Երկրով: Դա ոչի՛նչ, առայժմ մեր ռազմական մուտքը, պիտի ասել, բաւականին կատարեալ վիճակ ունի և հաւանօրէն փառահեղ կերպով պիտի կարողանանք օգտուել, մանաւանդ մեր վերաբերմամբ երկրի համար այդ մարմիններն ոչինչ չեն խնայում, այդ արամադրութիւնից պիտի աշխատեմ օգտուել: Գծերի վերան աշխատում ենք ապրանք կենդրոնացնել - Քարաբերդում5 արդէն բաւական ապրանք է կենտրոնացած - Կռւադաշտ6 էլ երէկ Երևանից փոխադրեցինք մօտաւորապէս 55 հագար հնի և նորի ծայրեր7, պիտի Մաշտոցին8 խրախուսել ըստ ամենայնի աշխատէ - տեղիդ գործը կանոնաւորել: Նոր ապրանքներ դարձեալ կը ղրկեմ երկու տեղն էր։ Իսկ Աւարայրի գիծը9 Կոմսի հետ գնալով կանոնաւորեցինք - այնտեղից ուղղակի Աւետարան10 փոխադրուեց 8675 նորի և հնի ծայրեր, վերջին ոտքին11 էլ ուղարկեցի 40 հատ խողովակ12 երէք հազար նորի ծայրով միասին, որը, հաւանական է, քանի մի օրից տեղ կը հասնի: Տեղս (Երևան) հասնելով, անմիջապէս գնեցի 20 կազաչի կոթ,13 որը Աւարայրով Աւետարան ճամպեցի: Դուն լավ կանէիր Էդվարտին14 պատուիրել, որ մեզ կանոնաւոր նամակներ գրէ ստացածների մասին, որի համար սարսափելի մտատանջւում ենք: Անտառապատ15 կայ քանի մի հարիւր հագար հնի գիլզի, ամեն ջանքս կըթափեմ այն էլ հասցնել գարնան փոխադրութեան համար, իսկ նորի