Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/301

Այս էջը հաստատված է

մասի լրիւ սահմանները գիտենալ․ Խաչիկ, Գնիշիկ գիւղերը կամ Մարտիրոսի շրջանում, որ կողմով է անցնելու սահմանը: Զինաթափ անելու ծրագիրս հեշտութեամբ և արագ գլուխ կըգար, եթէ այս՝ թէև կալ ու կուտի ժամանակ, բայց սովամահութեան դատապարտւած գաղթականութիւնը հանգիստ տար:

Մեր դժբախտութիւններից ամենից մեծը հացի պակասութիւնն է, որը խեղդելու չափ մտահոգութիւն է պատճառում, որին սակայն բաւարարելու համար չեմ կարծում, իմ ունեցած միջոցները և կարողութիւնները բաւարարեն: Խնդրեմ յայտնէք ինձ, ի՞նչ է մտածում կենտրոնում այդ մասին, արդեօ՞ք օժանդակութիւն դրսից լինելու է, թէ ոչ: Պարենաւորման գործը կարգաւորելու համար մեր շրջանը մարդ ուղարկւելու է, թէ ոչ: Ես իմ բատալիոնով հազար կտոր լինելու ոչ կարողութիւն և ոչ էլ ցանկութիւն ունեմ: Կարծում եմ, որ կան հարցեր, որոնց լուծման համար դուք պիտի մտածէք: Ամեն անգամ նամակ գրելիս խնդրել եմ մի քանի խելքը գխին օֆիցերներ ուղարկել։ Ինչո՞ւ չէք ուզում «չաշկա չայերի> և զբոսավայրերի բաւականութիւններից զրկել մի քանի հոգու և մեզ ուղարկել, որ իմ գործս էլ մի քիչ թեթևանայ: Տելեֆոնի էլեմենտներ եմ ուզել՝ կամ сухой կամ наливной, խօսք էք տւել սակայն իմ քոռ բախտից էդ էլ չստացայ: Յայտնէք, խնդրեմ, իմ բատալիոնի վիճակի մասին, արդեօք օրէնքի առաջ ճանաչում ենք որպէս պաշտօնական զօրամաս, թէ ոչ: Օֆիցերներիս և զինւորներիս մինչև օրս մի կոպէկ ռոճիկ չեմ տւել գոնէ ասացեք, տրւելո՞ւ է թէ ոչ, եթէ չէք տալու, մի անգամ ընդմիշտ տեղեկացրեք, որպէսզի մարդկանց սին յոյսերով չկերակրեմ: Մթերքներ, հագուստեղէն, դրամ և այլն չունինք,լինելո՞ւ է թէ ոչ: Օդով, յոյսերով կամ աստւածային զօրութեամբ բատալիոն պահելու կարողութիւն և միտք չունիմ: Խնդրում եմ շուտով բոլոր այս հարցերի մասին գրէք, այլ և յանձնարարութեամբ տեղդ ուղարկած մարդկանց շուտով ուղարկէք և հսկեք, որ անտեղի գլուխ չպահեն այդտեղ: Առ այժմ Երևան գալու ոչ մի հնարաւորութիւն չունինք, Հերհերի օպերացիայից յետոյ ես կամ Նորայր կը գանք, իսկ առայժմ շատ ու շատ խնդրում եմ մի՛ հանգամանօրէն նամակ գրէք, առաջադրածս հարցերին լուծում տալով: Մոռացայ գրել Զնաբերդի մասին: Զնարբերդն էլ գաղթեց, առաջին օրն իսկ թնդանօթների և պուլիմիոտների ռմբակոծութեան ճնշմամբ գիւղացիք ստիպւած եղան տուն ու տեղ թողած փախչել, սակայն երկրորդ օրը տղամարդիկ գիւղ մտան, որոնք երկու անգամ կռիւ տալով յարձակւող խուժանի դէմ, դարձեալ թնդանօթների ճնշման տակ թողին և վերջնականապէս հեռացան: Զնաբերդցիներին ուզում եմ բնակեցնել Սելիմի գեադուկից Այրիջա տանող ճանապարհին ընկած Խարըզ, Եանըղ, Քարւանսարա գիւղերում, որով աւազակութիւնների իսկական հնոցը կմաքրւի և Բայազէտի հետ անմիջական կապ կունենանք: Անդրանիկի և Նախիջևանի հետ կապ և յարաբերութիւն չունինք հէնց այն օրից, երբ ստացանք նրա приказ-ները232: Սուրհանդակները Բատամլու և Նորս գիւղերից դէնը չեն անցել։ Բատամլուից գնացած սուրհանդակը չէ