Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/302

Այս էջը հաստատված է

վերադարձել։ Վերջին սուրհանդակները ուղարկւած են Նորսից, որոնք սակայն միչև օրս չեն վերադարձել: Զնաբերդից սուրհանդակներ են գնացել մինչև Խալխալ և Շխմահմուդ, դատարկութիւնից բացի ուրիշ բան չեն նկատել: Սուրհանդակներ են ուղարկուած նաև մինչև Ղազանչի, որոնցից մէկին տաճիկները բռնել են, միւսը փախել, եկել է յայտնելով, որ Ղազանչին անգամ բռնւած է տաճիկ զօրքերով, ենթադրում ենք, որ Անդրանիկը Ագուլիսի կողմերում լինի. Մեղրիից Ղարաբաղ անցած լինել չի կարող, որովհետև հենց այսօր Գորիսից նամակ ստացանք, որ Անդրանիկի մասին տեղեկութիւն չունին: Մեսրովբը իր խմբով ամսի 19-ից Քեշիշքեանդից դուրս է եկել դէպի Նախիջևանի գաւառը, բայց տեղեկութիւն և յարաբերութիւն չլինելու պատճառով Նորսից այն կողմ անցնել չի կարողացել, ուստի և վերադարձել է մեզ մօտ՝ սպասելով Ձեր կարգադրութեանը: Գորիսից գրում են, որ Մանուկը իր խմբով այնտեղ է, աշխատում են կարգը վերահաստատել Գորիսի շրջանում, որից յետոյ անցնելու են Սիսիան, Ղափան և Զանգեզուր, տեղական ոյժերը և ինքնապաշտպանութիւնը ամուր հողի վրայ դնելով: Նրանց գրութեան համաձայն տեղացի մուսուլմանութեան հետ հաներաշխ են և այդ նրանց ասելով յաջողւում է: Թարաքեամաները233 Շուշւայ մարմինների թոյլտւութեամբ անցել են, նրանց պատգամաւորները եկել են Գորիս և խնդրել, որ այնտեղից էլ թոյլ տրւի նրանց անցնել, սակայն մերժում ստանալով, խուժանը ետ է դարձել:

Գորիսի շրջանում տեղաւորւած են 7000 գաղթականութիւն, որի մի մասը անց է կացել Շուշի: Խնդրում են այլևս չուղարկել, ասելով, որ այնտեղ կատարեալ սով է: Արմեն Սասունին և տեղական բնակչութիւնը վճռել են թիւրքական զօրքերը գալու դէպքում դիմադրել: Մեզ մօտ եղած արտելերիայի վզւոդը234 ամբողջովին քեաւառցիներից է կազմւած, էդ բեղէյրաթ235 աննամուսները էստեղից էլ են փախչում՝ գործը երեսի վրայ թողնելով: Մի անգամ փախան 7 հոգի, մի անգամ 15 հոգի, բայց վերջին 3 հոգուն փախնելիս բռնեցինք և լաւ դատաստան արինք: Մէկը, որ պոստից էր փախել, տեղն ու տեղը վզւոդի և մեր զինւորների ներկայութեամբ մաու- զէրի 3 հարւածով շանսատակ արի, իսկ նրան ընկերակցող երկուսին հարիւրական ռոզգի236 տալով, երկու ամսեան բանտարկութեան եմ դատապարտել: Շատ երկարացրի, գլուխներդ չտանելու համար վերջ եմ տալիս: Նորաշէնի դէպքերի մասին արդէն գրել եմ:

Բարևներով՝ Եապոն
ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.24, թթ. 382-389, բնագիր, ձեռագիր:

N 301

ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԵՒ ՄԻԼԻՑԻԱՅԻ ԿՈՄԻՍԱՐԻ ՊԱՇՏՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 33

1 օգոստոսի 1918 թ.