Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/313

Այս էջը հաստատված է

содействия в деле доставки последним перевозочных средств и принятия мер и в будущем к устранению подобных причин, препятствующих успешному отправлению правосудия.

Считаю необходимым заметить, что было бы целесообразнее, по примеру прошлых лет, дело поставки перевозочных средств проезжающим по делам службы должностным лицам по каждому обществу сдавать с торгов частным лицам, с коих и строго взыскивать за несвоевременную доставку подвод означенным лицам, ибо если не будет специальных лиц, ответственных за своевременную доставку подвод проезжающим чинам, то дела последних, сопряженные с разъездами, будут страдать.

Министр юстиции Г. Тер-Петросян
Правитель канцелярии
ՀԱԱ, ֆ.201, ց.1, գ.17, թ.1 և շրջ․, բնագիր, մեքենագիր:

N 323

ՊԱՐԵՆԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Հ․ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԹԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ

N 1262

27 օգոստոսի 1918 թ.

Ներքին Գործոց պ. նախարարին

Եղուարդի շրջանային պարենաւորման լիազօրը ամսոյս 20-ի թ. 43 գրութեամբ ի միջի այլոց յայտնում է հետևեալը Թղուտ գիւղի մասին.

«Բացի այդ պարզվեց, որ Բօչօի ընտանիքը դարձել է մի մեծ չարիք գիւղի համար, բաւական չէ, որ գիւղացիների համեմատութեամբ 2 անգամ աւելի նաֆարաբաժին է վերցրել իբրև մեծ օջախ ու 20 փութ ցորեն էլ ուղղակի պահել իր մօտ, մտադիր է գրաւել նմանապես իր տասնեակների ձեռքով հնձել տւած ցանքերի ամբողջ եկամուտը (7-8 խալւար ցորեն): Գիւղը վերածւել է բանակատեղի, 4-500-ի հասնող զինւած խմբեր, որոնց մեծ մասը ձիաւոր՝ թալանում ու ոչնչացնում են ամբողջ հացահատիկը իրենց ընտանիքի ու ձիերի համար: Ովքե՞ր են դրանք, ո՞ր զօրամասին են պատկանում, յայտնի չէ, յայտնի է միայն, որ դրանք իրենց ձեռքի զենքն ու ուժը գործադրում են պետական շահերի դէմ: Բացի այս բոլոր չարիքներից, շայկաների առաջնորդները իրենց հովանաւորեալների միջոցով լարում են գիւղացիութեան ու լիազօրների յարաբերութիւնները ու տրամադրում առաջիններին գրաւել պետական շտեմարանի բաժինը»:

Վերոգրեալը յայտնելով, խնդրում եմ Ձեր կարգադրութեանը:
Պար. բաժ. կառավարիչ՝ Յ. Նիկողոսեան
ՀԱԱ, ֆ. 201, ց. 1, գ. 15, թ. 50 և շրջ., բնագիր, ձեռագիր: