Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/317

Այս էջը հաստատված է

Сегодня прибывает в Эчмиадзин Германская миссия. Предписываю срочно распорядиться об очистке улиц. Вам надлежит встретить миссию у храма Святой Рипсиме с конными милиционерами.

Министр внутренних дел
ՀԱԱ, ֆ.201, ց. 1, գ.37, թ.95, թողոն, մեքենագիր:

N 330

ՆՈՐ ԲԱՅԱԶԵՏԻ ԳԱՎԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՍԱՐ Մ. ԹԱՍԱԼՅԱՆԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆ ՎԱՐԿԱԲԵԿՈՂ ԼՐԱԳՐՈՂԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31 օգոստոսի 1818 թ.
Նոր Բայազետ

Նոր Բայազետի իրականութիւնը չբաւականալով մնալ իրա լպիրշ շրջանակում, այժմ հանդէս է գալիս հրապարակօրէն պղտորելու հասարակական կարծիքը: Երևանում հրատարակւող Հայ ժողովրդական կուսակցութեան օրգանի247 N 4 առաջնորդողում «Պետական պաշտոնեաները և իրաւակարգ» վերնագրով, ի միջի այլոց մատնանիշ է արւած իբր իմ կատարած զեղծումների մասին, որ շատ բողոքների առիթ է տւել: «ԵթԷ, շարունակում է յօդվածագիրը, նա մնում է իւր պաշտօնում, եթէ օրինաւոր ճանապարւով նրա դէմ ուղղած գանգատները քննութեան նիւթ չեն դառել պատշաճաւոր և օրինական եղանակով ուրեմն կառավարութիւնը ինքն է նպաստում անարխիայի զարգացման»։

Այդպիսի երևոյթ նորից առիթ է տալիս կրկնելու Նոր Բայազետի մի խումբ ինտիլիգենտ խուժանապետների գործողութիւնները, որոնք կուրացած շահեկան տեսակետից պղտորում են մտքեր: Ես ծառայում եմ մի գաւառում, որը ինքնըստինքիան ներկայացնում է անարխիայի բուն և այդ անարխիան զսպելու համար ես չեմ ունեցել դրական պատրաստի ուժ, որի մասին քանիցս դիմել եմ բարձր իշխանութեանդ, բայց դիմումներս միշտ անհետևանքի են մնացել։ Այդ անարխիայից օգտելով մի քանի մութ ուժեր, սիրաշահւելով խուժանից, ձգտում են մի ինչ որ բարձրի և իրենց ձգտման մէջ չեն խնայում պախարակել և կառաւարութեան և նրա պաշտօնեաներին: Իրենց նախկին դիրքը կորցնելով աչքի ընկնող շրջաններում, այդ պարոնների այժմ դիմում են խուժանի օգնութեան: Ես մտել եմ Նոր Բայազետ այն ժամանակ, երբ գաւառում բացակայում էր օրէնք ասած բառը, շրջանները կառաւարում էին այնպիսի մարդիկ, որոնցից ամեն մէկը ներկայացնում էր իրենցից մի բռնակալ կամ կեղեքիչ: Իմ ծառայութեան ընթացքում ես մաքրում էի և դեռևս պիտի մաքրեմ գաւառը այդպիսի կեղեքիչներից: Այսպիսով ես գործ ունիմ հնուց մնացած կեղեքիչների հետ: Իմ այդ գործունեութիւնը դուրալի և նպաստաւոր չէ մի քանի անձնաւորութիւնների համար, որոնց թւումն են՝ զինւորական ատեանի