Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/32

Այս էջը հաստատված է

1000 ծայրեր բերել տուի, դեռ 20 օր է ընդամէն մեր խօսածներ և այսօր դու քոյ խօսքի տէրն չես և ուրիշ պահանջներ կանիս, եթէ պահանջներ ունէիք, կարող էիր առաջի անգամ ըսէիր, մենք այն ժամանակ կը գնայինք մեր գործի հետ, այսպէս պատասխանեցի՝ գնացին, ուրբաթ օրն էլ գալու է ինձ մօտ, տեսնենք ինչ ենք անելու:

Այս խնդրի համար իմ կարծիքով մի ըսպառնական նամակ գրելու էք, որ իբրև ազնիւ մարդ մենք ձեր խոստում կատարեցինք, իսկ դուք արդէն ըսկսեցիք անազնվութեան, դեռ տասնևհինգ օր է՝ ձեր մի խօսքի վրա չէք մնում, էլ ինչ վստահութիւն ուրիշ բաների համար, միևնոյն է, կառնէք և նորից կպահանջէք միւս օր, ի հարկէ, իմ գրել աւելորդ է, դուք ինձանից աւելի կդատէք և կարգադրէք:

Խնդրում եմ, որ առանց ուշացնելու թիւրքերէն լեզվով նամակ ձեր կողմից անհրաժեշտ է, եթէ ոչ կնեղուինք այստեղ, այսինք նեղութիւն այն է, որ Կիրճի գիծ և Խուբին39 էլ չի կարող աշխատել: Մի ուրիշ կարևոր բան, Աւետարանի Ջալատ այն իրան քովի ծայրեր, որ ինք ասում էր, թէ քրտից եմ ստացել, և իսկապէս, վաճառականին և աւետարանցոց ներկայութեան [քուրտը] խօստովանեց, թէ գարնան ժամանակ կիրճեցի Չաթօն ինձ տուեց 2 ղուրուշական և ես գնեցի նրանից, որտեղ որ ուզում էք ինձ տարէք, ես ասեմ, որ Չաթօն է ծախել ինձ, այս մարդ էլ ինձանից գնել է, այս խնդիր ուրիշ միջոց չկայ լաւ քննելու: Այդ երեքին էլ ձեզ մօտ կուղարկեմ, դուք գիտէք: Այն ժամանակ Արարատ ապրանքի մարդիկ գնացել են և այս գիշեր գալու են, իսկ Բլուրի40 բոլոր [եկածները],41 Կոպից եկածներ էլ բոլոր[ին] ուղարկել եմ կայան42, 44 կապ գիրք և թերթ, 450 ծայր, երկու թիթան,43 մին Էդուարտ իրան հետ բերած է, մի հին կոթ առանց ծայրի պահել եմ Խուբ, 70 ցինկե դրոպաներ,44 բոլոր կնքուած և լեգմուած45 են, մանրամասնութիւններ կգրեմ հետոյ, այս 70 ցինկերի այսպէս առանց սակարկելու խուբեցոց տուեցի փոխադրել այս պայմանաւ, որ դուք գրես մեզ, թէ այսքանի 1000-ի ծանրութիւնիւն է, որ մենք նրա համեմատ փողեր վճարինք, որովհետև բոլորն էլ գիլզ էին: Խուբի վարպետի ձին մեր գործով Կիրճ գնալուն ճանապարհին վնասում և սատկաւ, խնդրում եմ, որ նրան օգնել նիւթապէս, իսկապէս խեղճ է, կարողութիւն չունի և խեղճ ապրում է: Կայանի լօլօներ իրանց ձիեր փճացրել են և մեզանից ուրիշ ձի են պահանջում: Պարտաւորած մի ձին փոխել եմ, կանայք բերելուն մի օր ձիեր մեր մօտ մնացին, երկրորդ օր ուղարկել եմ:

Բարևներով՝ Շանթ

Յ.Գ. Բլուրի գծի ապրանք, որ բերում են, այնտեղ ապրանքին պահապան կանգնում են և նրանց հետ խօսացել է վաճառական, ամէն անգամին 25 ղուրուշ46 վճարելու է, թէ ոչ:

ՀԱԱ, ֆ. 1457, ց. 1, գ. 55, թթ. 1-2 շրջ., բնագիր, ձեռագիր: