N 333
ՄԻ ԽՈԻՄԲ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԱԼԹՈՒԿԻ ԲԵՐՔԸ ՓՉԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ներքին գործոց նախարարին
Պատիւ ունենք յայտնելու Ձերդ մեծութեան, որ հինգ թուրքական գիւղերի չալթուկները249, որի պահպանութեան համար չենք խնայել ոչ մի ջանք և որը խոստանում է առատ բերք․ ներկայումս անխնայ ոչնչանում է գաղթականութեան շնորհիւ, թէ կերցնում են, թէ քաղում իբրև խոտ անասունների համար և թէ սկսել են կիսահաս չալթուկը պոկել․․․ Գաղթականութիւնը հետզհետէ ինքնակամ մօտենում է չալթուկի սահմաններին, որի հետևանքն այն կը լինի, որ մի գեղեցիկ օր, բոլորը կը փչացնեն, ինչպէս փչացրին ցորենի բերքը: Մեր պահապան-երկրագործներին մեծ դժուարութիւն է պատճառում գաղթականութեան արարմունքը. ուստի խնդրում ենք նշանակել զինւորական պահակներ այդ բերքը պահպանելու: Բացի Արբաթում գտնւող զինւորական զօրամասերից, միւս զօրամասերը անուշադիր են պահպանութեան գործում: Թէ գաղթականութիւնը և թէ Չարբախի մօտ գտնուած զօրամասերը անխնայ կոտորում են ծառեր:
Գիւղերում ապրող գաղթականները չեն ուզում ճանաչել մեր իրաւունքը, նամանաւանդ եթէ այդ գիւղերում ապրող զօրամասերում կամ նրանց բարեկամները կամ որդիները:
Հրաւիրելով Ձերդ մեծութեան ուշադրութիւնը, խոնարհաբար խնդրում ենք յարգել մեր խնդիրը, որպէս զի ամօթահար և սուտ դուրս չգալ Ձեր առաջ:
- Մակագրություն. Ն. Գ. Մ. կարգադր[ութեամբ] խմբապետ Յովսէփին հրամայուած է իւր ձիաւորներին ուղարկeլ բերքի պահպանութեան համար: 5 /IX}}
- ՀԱԱ, ֆ. 201, ց. 1, գ. 15, թ. 64 և շրջ., բնագիր, ձեռագիր: