N 334
ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԹՈՒՐՔ ԵՎ ՔՈՒՐԴ ԽՈՒԺԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Մենք՝, Ջրվեժ գիւղի գիւղացիներս մի քանի տանով, մեր անասուններով բարձրացանք Բէզաքլու գիւղը մեր դարմանի և խոտի պակասութեան պատճառով: Բայց կիրակի, 2 սեպտեմբերի, առաւօտեան ժամը 9-ին, թուրք և քուրդ խուժանը յարձակւելով գիւղի վրայ, տանում են բոլոր տաւարն և ոչխարը, չը թողնելով մինչև անգամ մի հորթ, սպանելով 5 հովիւ և ծանր վիրաւորել 4 հոգի: Ջրվէժ գիւղացիներից տարած տավարի և ոչխարի ցուցակը։250
Ստորագրութիւններով հաստատում են գիւղի ամբողջ հասարակութիւնը:
Վերոյիշեալ անձինքն ստորագրեցին իմ ներկայութեամբն, որի մասին հաստատում եմ կնիքովը և ստորագրութեամբ իմոյ. 6 սեպտեմբերի 1918 ամի կամիսար Քանաքեռու251
Քանաքեռի հասարակաց կօմիսարի ստորագրութիւնը հաստատում եմ կնիքով և ստորագրութեամբ։252
- ՀԱՍ, ֆ. 201, ց. 1, գ. 15, թ. 131. բնագիր, ձեռագիր:}}
N 335
ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ՝ ԿՈՂԲՈՒՄ ԵՎ ՈՒԶՈՒՆԹԱԼԱՅՈՒՄ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ ԲԱՑՄԱՆԸ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 4450
Предлагаю Вам оказать полное содействие чинам таможен к скорейшему открытию таможенных учреждений в Кульпе и Узунтале․253
- ՀԱԱ Ֆ.201, գ. 1, գ. 15, թ.67, պատճեն, մեքենագիր:
N 336
ՀՀ ՄԻԼԻՑԻԱՅԻ ՏԵՍՈՒՉ Վ․ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՆՈՐ ԲԱՅԱԶԵՏՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ, ՄԻԼԻՑԻՈՆԵՐՆԵՐԻ ՈՒ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՔՐԴԵՐԻ