Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/322

Այս էջը հաստատված է

ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՎԱՆԻ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱԼՈՎ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

6 սեպտեմբերի 1918 թ.
Նոր Բայազետ

Սիրելի Արամ
Այստեղ շատ դժուարութեամբ են գտնւում շատից քչից բարեխիղճ միլիցիոներներ: Տաճկահայերը առ այժմս խոյս են տալիս, որովհետև ընկել են զանազան տեղեր ցորեն հաւաքելու: Ես աշխատում եմ լաւերը գտնել, թէկուզ քիչ լինեն: Այսօր Նոր Բայազետից դէպի Ելենովկա ուղարկեցի առաջի պօչտան, վաղը կգնայ Բասարգեչար: Դարալագեազի հետ առայժմս դժւար է կապ ստեղծել. պէտք է անձամբ անցնել, Բասարգեչարի почтовое отделение-ն վաղուց անցել էր Ղարանլուղ: Բույնովսկու միջոցաւ կարգադրիր, որ իսկոյն անցնեն Բասարգեչար:

Այստեղի միլիցիոներների գործը քննում եմ, բացի Բարթէլից, բոլորն էլ կեղտոտել են իրանց, առաւել ևս Մարտօեանցը, որի համար հեռագրով քեզնից և Սիլիկովից խնդրել եմ թոյլտվութիւն բանտարկելու: Ես նրան կ՛բանտարկէի, միայն նա օգոստոսի 15-ից միլիցիայից դուրս է հաշւում, որի համար դիմեցի Սիլիկովին: Մարտօեանը բացի իրա կեղծիքներից և վատնումներից, դասալիք է ևս: Նա օգոստոսի 15-ին պիտի ներկայանար գեն. Սիլիկովին, բայց մինչև հիմայ այստեղ ման է գալիս:

Թասալեանը254 սխալմունքներ և յանցանքներ շատ ունի, բայց դէմի մարդիկ արհեստական կերպով անարխիա ստեղծում են: Անհրաժեշտ է ուղարկել ուժեղ մարդ այստեղ, ինչքան շատ, այնքան լաւ:

Այսօր Ն. Բայազէտի մի նախիրը ևս տարան քրդերը, իմ այստեղ գալուց 2 օր առաջ նոյնպէս տարել էին: Տանող քրդերը 7 հոգի էին, որոնց հետ միացած է մի քուրդիքեանդեցի հայ: Իմ հաւաքած տեղեկութիւններից երևում է, որ այդ քրդերից 3 հոգին նոյնիսկ անզէն են եղել: Հաւարը որ ընկաւ, ես աշխատեցի մարդիկ ուղարկել հետամուտ լինելու, մէկը տեղից չ՛շարժվեց:

Փաստը նրանումն է, որ քրդերը այստեղի հայերին տնտեսապէս քայքայել են: Անհրաժեշտ է այդ բոլորը հետ խլել և եթէ որոշես հետ խլել, պէտք Լ շտապել, որովհետև քրդերը շուտով իջնելու են սարից:

Ինչպէս երևում է Եապոնը կուշանայ, պատճառը հետևեալումն է: Մի տաճիկ սպա գալիս է Արփա գիւղը և հահտարարում. «Լսել ենք, որ Անդրանիկը գալու է Դարալագազ: Հէնց որ եկաւ, թէ չէ, պիտի յարձակուինք նրա վրայ: Կկոտորենք նոյնպէս նրա պաշտպաններին: Եթէ ուզում էք, լաւ հարևաններ լինենք, մի թողէք նրան մտնելու Դարալագեազ»: Եապոնը որոշել է Անդրանիկին չթողնել մտնելու այնտեղ: Վախենում եմ մինչև Եապոնի գալը քրդերը սարից իջնեն:

Անդրանիկի զինւորները խմբերով անցնում են: Ծախում են ձիեր, թամբեր և րազիօննի255 իրեր - 2000-ոց ձիու գինը իջեցրել են 300 րուբլու, բաւականին շինելներ են ծախում:


                                  384