6. Մինիստրների, Հայաստանի Խորհրդի Նախագահի, նախագահի օգնականների և անդամների բնակարանները ազատ են որևէ խուզարկութեան ենթարկւելուց:
«Կառավարութեան լրաբեր», 24 սեպտեմբերի 1918 թ.
N 347
ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲԱՅԱԶԵՏԻ ԳԱՎԱՌԱՅԻՆ ԿԱՄԻՍԱՐԻՆ՝ 3-ՐԴ ԳԱՎԱՌԱՄԱՍԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
N 4341
Вследствие надписи от 9 сего сентября за N 2209, сообщаю Вам, что 3-й участок вверенного Вам уезда остается в прежнем составе населенных пунктов, в виду чего предписываю принять меры к недопущению с чьей бы то ни было стороны самоуправных действий в этом участке и объявить населению этого района, что оно обязано исполнять все законные требования, исходящие лишь от Правительства Республики Армения.
- Ֆ.201, ց. 1, գ. 15, թ. 102, թողոն, մեքենագիր:
N 348
ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետութեան պետական - կառավարական հիմնարկութիւնները պէտք է ունենան և կրեն Հանրապետութեան դրօշակ հետևեալ գոյներով ըստ կարգի վերևից-ներքև՝ կարմիր, կապոյտ, դեղին:
Յայտնելով այս մասին, առաջարկում եմ անմիջապէս կիրառել սոյն հրահանգը և հետևել նրա անթերի իրագործման:
- ՀԱԱ, ֆ. 214, ց. 3, գ. 24, թ. 19, վավերացված պատճեն, մեքենագիր: