Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/329

Այս էջը հաստատված է

N 349

ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐԸ ՔՈՒՐԴ ԱՎԱԶԱԿՆԵՐԻ ԴԵՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածնի, Նոր-Բայազէդի եւ Դարալագեազի գաւառական կոմիսսարներին եւ Դիլիջանի տեղական ինքնավարութեան (զեմսկի ուպրաւայի) նախագահին

Վերջին ժամանակներս Նոր-Բայազէդի գաւառում յաճախ յարձակումներ էին տեղի ունենում խաշնարած քիւրդերի կողմից հայկական գիւղերի վրայ, որոնք սովորաբար վերջանում էին սպանութիւներով ու թալանով․ վերջին շրջանում այդ գաւառից քշւած է ընդհանուր առմամբ 4000 գլուխ տաւար և ոչխար: Վերջին անգամ քիւրդերի յանդգնութիւնը հասաւ այն աստիճանի, որ նոքա փորձեցին յարձակւել Նոր-Բայազէդի վրայ:

Սպառելով բոլոր միջոցները այդ անկարգութիւններին խաղաղ ճանապարհով վերջ տալու համար, տեղական իշխանութիւնները ստիպւած էին դիմել զինւորական ուժի աջակցութեան Այրիջայում խմբւած աւազակների դէմ, որի հետևանքը եղաւ մեր զօրաբաժնի ս.թ. 17-ի ընդհարումը կապիտան Խուդաբաշեանի և միլիցիայի ինսպեկտոր Վաղարշակ Գասպարեանի հրամանատարութեամբ թափառաշրջիկ քրդերի հետ. սպանւած են՝ 127 քիւրդ, 3 հայ. վիրաւորւած են 10 հայ: Կարգն ու անդորրութիւնը ներկայումս վերականգնած է:

«Կառավարութեան լրաբեր», 4 հոկտեմբերի 1918 թ.:

N 350

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՎԱՆԻ ՉՈՐՈՐԴ ՋՈԿԱՏԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

N 4295

21 սեպտեմբերի 1918 թ.
Երևան

По поводу телеграммы генерал-майора Богдасарова о зинворах 4-го Ванского полка имею честь сообщить нижеследующее:

Генерал Богдасаров дает общую характеристику людей полка, входящего в его Отряд. Это право и даже обязанность каждого начальника, особенно же в данном случае, так как для милиции нужны люди надежные, которые не должны нуждаться в постоянном строгом надзоре за ними.

Конкретные же случаи грабежей и разбоев не оставлялись без должного возмездия, когда виновные бывали обнаружены.