Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/33

Այս էջը հաստատված է

N17

ԱԲՐԱՀԱՄԻ ՆԱՄԱԿԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` Գ.ԽՈՐԵՆՑԱՆԻ ԴԱՎԱՃԱՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՍԱՍԻՆ

19 օգոստոսի 1907թ.
Վան

Պ. Արամ
Մօտիկ անցելոյն մեջ իրար ետևէն կատարուած այդ մի քանի փայլուն տէռօրներ, մտածել կուտային ինձ, թէ ժողովրդի մէջ որ աստիճանի ապականուած բարքի տէր մարդիկ ալ որ գտնուին, այլևս պիտի վարանին դաւաճանի ստոր դերի մէջ գտնուիլ: Բայց ի՞նչ, կը ցաւիմ ասել, որ այդ մասին ունեցած լաւատեսութեան բացասական արդիւնք տուաւ: Հրեշատիպ Արմենակին արժանի յաջորդ կար արդէն.- մի ոմն Գալուստ Խորէնեան, որն շուտով իր գործին գլուխն անցաւ և սկսաւ փութաջան ուտինտոց47 ընել այն, ինչ որ գետնաքարշ Ալիի նպատակն էր՝ սողոսկել հասարակութեան մէջ, դիտել ամէն ինչ և իր կարգին տեղն իմացնել։
Այդ սողունին կը վերագրուի Գայլեանի և Խաչիկենց տուն եղող ձիաններու մատնութիւն:
Ամիս մ՚առաջ կուսակալի տուն ծառայող ներկայ մէկէն հասկցայ, որ գիշերներ երկարահասակ դիմակաւոր և ոստիկանի զգեստով մէկ մը շարունակ կը տեսնուի կուսակալին հետ, քանիմ օրէն վերջապես կրցի ստուգել, որ դա նորէն այդ հրէշն է՝ Խորէնեանը:
Դորա փայլուն գործն է և երեկուայ խուզարկութիւնը:

Բարևներով՝ Աբրահամ

3. Գ. Այս մարդու դաւաճան լինելը աւելի շուտ կը տեղեկացնէի Ձեզ, եթէ չը մտածէի, [որ]յեղափոխականի ամենատես աչքէն ոչ մի բան չի վրիպի:

Նոյն

ՀԱԱ, ֆ. 1457, ց. 1, գ. 55, թ. 3 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N18

ԱՐՏՈՒՅՏԻ ՆԱՄԱԿԸ Ա․ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՐԿԻՐ ԶԵՆՔ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԾԱՎԱԼԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

5 հոկտեմբերի 1907թ.
Մենավոր (ս.Թադեի վանք)

Սիրելի Արամ.
Նամակներ ստացուել են: Նրանց պատասխանուած է: Վերջին նամակովը կ’յայտնես, թե նամակ չէք գրեր: Կ’երևի, թէ կուշանայ ճամբային:
Աւարայր48 2 ձիու բեռ ապրանք կայ միայն, այն էլ հէնց էս շաբաթուայ մէջ կ’փոխադրուի տեղս: Բլուրից49 էլ անցեալներ Մաշտոց50 մի 8-9 ձիու բեռ ճամբեց տեղս՝ որով հիմա տեղս գտնուի միայն 10-12 ձիու