Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/331

Այս էջը հաստատված է
ՀԱԱ, ֆ.201, ց. 1, գ.15, թ.107, թողն, մեքենագիր:

N 353

ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԸ՝ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈԻՄ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 98

24 սեպտեմբեր 1918 թ.

Предлагаю к точному и до кого касается исполнению начать занятия во всех Правительственных учебных заведениях с 1 октября сего года.

Подлинный подписал: Министр внутренних дел Арам
С подлинным верно: делопроизводитель
ՀԱԱ, ֆ 201, գ. 1, գ. 506, թ. 1, վավերացված պատճեն, մեքենագիր:

N 354

ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ ԳԱՎԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻՆ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

N 5024

24 սեպտեմբերի 1918 թ.
Երևամ

Բոլոր գաւառական և գաւառամատային կոմիսարներին.

Ամեն օր տեղեկութիւններ են ստանում սպանութիւնների, կողոպուտների, գողութիւնների մասին, այն էլ մեծ մասամբ Երևան-Էջմիածին-Աշտարակ-Աբարան, Երևան-Ախտա-Ելենովկա-Դիլիջան-Քարւանսարայ գւխաւոր խճուղիների վրայ: Եթէ այդպէս է դրութիւնը հաղորդակցութեան այդ գլխաւոր գծերի վրայ, ապա ուրեմն պարզ է, թէ ինչ կացութիւն է տիրում աւելի հեռաւոր և խուլ վայրերում:

Այժմ երբ միլիցիայի կազմը բոլոր գաւառներում ուժեղացւած է և միլիցիականների վարձատրութեան չափը աւելացւած է, գաւառական և գաւառամասային կոմիսարների վրայ պարտք է ծանրանում ամենախիստ կերպով հետևել, որպէսզի ամենակարճ ժամանակամիջոցում վերջ տրւի բոլոր տեսակի անկարգութիւններին, յանցագործութիւններին և անդորրութիւն հաստատւի երկրի մէջ:

Տեղական միլիցիական ուժերը բաւարար չլինելու պարագային պէտք է իսկոյն օգնութիւն խնդրել քաղաքից պահեստի միլիցիայից:

Այնուհետև գաւառական իշխանութեանց ներկայացուցիչները, եթէ ժամանակին միջոցներ ձեռք չառնեն ճնշելու հասարակութեան վնասող տարրերը և խափանելու յանցագործ դէպքերը, կը ենթարկւեն պատասխանատւութեան՝ իբրև օրինազանցների:

Յայտնելով այս մասին՝ առաջարկում եմ անշեղ ու անթերի հետևել սոյն հրահանգի գործադրման: