Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/337

Այս էջը հաստատված է

Я, Министр внутренних дел Республики Армения, рассмотрев представленную мне Эриванским уездным комиссарам переписку при рапорте от 7 сего октября за N 61, по делу о нарушении беженцами Крикором Мартиросовичем Оганесовым и Амбарцумом Хачатуровичем Ордуевым закона за N 6, утвержденного Советом Армении 23 августа сего года, о порядке хранения огнестрельного оружия и боевых припасов, постановил: на основании п. 5 приведенного выше закона, подвергнуть Оганесова и Ордуева в административном порядке аресту на три месяца, считая срок такового со дня заключения их под стражу.262

Постановление это привести в исполнение через Эриванского уездного комиссара.

Министр внутренних дел
Правитель канцелярии
ՀԱԱ, ֆ. 201, ց. 1, գ. 16, թ.35, թողոն, մեքենագիր:

N 361

ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԸ՝ ՍՈՒՐՄԱԼՈՒԻ ԵՎ ՄԱՐԴԱՐԱԲԱԴԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ ԴԵՊԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15 հոկտեմբերի 1918 թ.
Երևան

Հրաման

Վերջին օրերս Սուրմալուի և Սարդարաբադի շրջանների փախստականները խմբերով շարժւում են դէպի Էջմիածին՝ այնտեղից իրենց բնակավայրերը վերադառնալու յոյսով: Առանց այն էլ փախստականներով լիքը Վաղարշապատում նորից կուտակւում է եկւորների մեծ բազմութիւն, որ միանգամայն անցանկանալի է պարենաւորման, առողջապահական, կարգուկանոնի պահպանութեան տեսակէտից:

Այսու յայտարարում եմ ի գիտութիւն ընդհանուրի, որ փախստականների վերադարձը իրենց տեղերը դեռ վաղաժամ է: Երբ հնարաւոր կը դառնայ նրանց վերադարձը՝ այդ մասին առանձնապէս կը յայտարարւի:

Ուստի առայժմ արգելւում է փախստականների նման տեղահանութիւնը դեպի Էջմիածնի շրջանը:

Յանձնարարում եմ Երևանի կոմենդանտին, խիստ հսկողութիւն նշանակել Հրագդանի կամուրջի վրայ և թոյլ չտալ փախստական ընտանիքների քոչերին անցնել Էջմիածին, եթէ նրանք համապատասխան վկայագրեր չունեն:

Փախստականական գործի պաշտօնեաների և մարմինների վրայ պարտականութիւն է դրւում ազդարարել այս կարգադրութեան մասին և համապատասխան ներշնչումներ անել փախստականներին, պարզելով