Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/339

Այս էջը հաստատված է

N 363

ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈԻԹՅՈՒՆԸ ԴԻԼԻՋԱՆԻ ԳԱՎԱՌԱՅԻՆ ԿԱՄԻՍԱՐԻՆ՝ ՂԱԶԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԹԱԹԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 5770

21 հոկտեմբերի 1918 թ.

По полученным мною сведениям,265 в районе Казаха начались грабежи, что будто курды и татары грабят проезжих пассажиров и заставляют их работать.

Сообщая об этом, предписываю Вам безотлагательно донести мне насколько сведения эти отвечают действительности.

Министр внутренних дел Арам
Правитель канцелярии
ՀԱԱ, ֆ.201, ց.1, գ.15, թ.135, թողոն, մեքենագիր:

N 364

ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՉԸ՝ ՈՐԲԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

հոկտեմբերի 1918 թ.
Երևան

Ամեն օր մեր երկրի անկյուններից տասնյակ հուսահատ դիմումներ են ստացվում, ճանապարհների վրա, պատերի տակ ու փողոցներում թափառող հազարավոր որբերը վերահաս վտանգից փրկելու մասին:

Հյուծված ու անճար նրանց կմախքները դեգերում են Երևանի մայթերի վրա, Էջմիածնի դաշտերում, Գրք-Բուլաղի, Նոր-Բայազետի, Դիլիջանի գյուղերում:

Զուրկ ծնողներից և կարեկցող մերձավորներից, մեր արնոտ իրականության այդ անմեղ զոհերը, օրերով քաղցած, ուժասպառ, հաճախ ընկնում են անշնչացած և մահվան գրկի մեջ գտնում այն սփոփանքը, որ իզուր իրենց դալուկ ձեռները երկարած աղերսում էին ավելի կուշտերից և ավելի բախտավորներից:

Տասնյակ հազարների է հասնում այդ մերժվածների թիվը, որոնք որբ են, մերկ, սոված ու աստանդական և որոնց խնամքն ու հոգատարութիւնը մեր պետական հասարակական կնճռոտ խնդիրների շարքում կարևորագույնը պետք է հանդիսանա:

Մինչև այժմ պատսպարված են 4000 որբեր, Երևանի, Էջմիածնի, Աշտարակի, Դարաչիչագի, Նոր-Բայազետի և Դիլիջանի որբանոցներում: Կառավարությունը որոշել է դրանց թիվը հասցնել 10. ООО-ի, որոնց պահպանության համար տարեկան առնվազն 23.000.000 ռուբլի պետական միջոցներ են պահանջվում: