Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/349

Այս էջը հաստատված է

վարչութեան աջակցութեամբ կարող կ՛լինեմ շատ կարճ ժամանակամիջոցում գործը կազմակերպել, առանձնապէս որ հէնց այժմ արդէն որոշ քայլեր արւած են, կազմակերպւում են խմբեր կարգը պահպանելու և քաղաքային վարչութեան հետ միասին գործունէութեան ծրագիր մշակւում է: Ուրեմն այժմ անհրաժեշտ է մանրամասն հրահանգ Ձեր կողմից, Արտաքին Գործոց Մինիստրի համաձայնութիւնը՝ այդ գործը ժամանակաւորապէս մեզ յանձնելու:

Մի այլ. մասնաւոր բնոյթ կրող, հարց ևս. իմ Երևանում եղած ժամանակ ստացայ Ձեր առաջարկութիւնը՝ ստանձնել Ա[լեքսանդրա]պոլի նահանգական կոմիսարի պաշտօնը տաճիկների շրջանիցս հեռանալուց յետոյ, այժմ խնդրում եմ Ձեր աւելի կոնկրետ առաջարկութիւնն այդ մասին, որպէսզի հնարաւորութիւն ունենամ իմ անձնական դրութիւն որոշել շրջանիս հայ. հանրապետութեան յանձնելու պարագային, քանի որ այդ արդէն օրերի խնդիր է:

Յարգանօք՝ Գ. Խոյեցեան
ՀԱԱ, ֆ. 201, ց. 1, գ. 38-11, թ. 287, բնագիր, ձեռագիր

N 379

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ՈՒ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

15 նոյեմբերի 1918 թ.
Երևան

Զեկուցումներ.

1. Ներքին գործոց մինիստրը զեկուցեց, որ տնտեսելու շահի տեսակէտից ցանկալի է այնտեղ, ուր զուգընթաց գոյութիւն ունեն զինւորական և քաղաքացիական հեռագրային և հեռախօսային հաղորդակցութիւններ, միացնել զինւորական և քաղաքացիական հիմնարկութիւնները:

Որոշումներ.

1. Յանձնարարել Զինւորական մինիստրին ներկայացնելու տեղեկութիւններ զինւորական հեռագրի և հեռախօսի հաստատութիւնների ինչպէս և նոցա ծախսերի մասին:

ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 11, թ. 8, վավերացված պատճեն, մեքենագիր:

N 380

ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՄԻԼԻՑԻԱՅԻ ՊԵՏԻՆ՝ ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ ՀԱՏԱԾ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 6400

15 նոյեմբերի 1918 թ. Երեան