Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/35

Այս էջը հաստատված է

յարաբերութիւնը, որ ասկէ առաջ լարուած էր՝ լաւցաւ էր, հիմա Մակուայ իշխանութիւն դատաւորական՝ որ առնուած էր ասկէ առաջ և տրուած էր Ալի խանին, դարձեալ յանձնուեցաւ Իզօ խանին: Կˈերևի Իզօ խանին սպառնալիքին զիջում ըրած է Սէրդարը, անցեալներ նոյնիսկ այցելած է Իզօյին:

Կˈսպասեմ վերարկուիս և ոտնամանիս, անշուշտ կˈճամբիս Մենատր՝ Ընծայրին, ես կˈստանամ, մի երկու ամսից դարձեալ կˈվերադառնամ: Ուրիշ բան, եթէ Ձեր հրահանգներ տարբեր կեանք ստեղծեն ինձ համար: Արդեօք կարելի՞ է այս ձմեռ ուսանել Թիֆլիսի Ներսիսեան դպրոցում իբրև ունկնդիր, եթէ մի այսպիսի կարգադրութիւն անէք ինձ համար, շատ լավ կˈլինի:

Մրգաստանէն կˈգրեմ Ձեր կարևոր լուրեր և տեղեկութիւններ, բոլոր ընկերներին բարևներս, պ. Կարապետին յատկապէս: Նրա եղբայրը յաջողութեամբ անցաւ Էջմիածին, բայց ոչ մի յանձնարարականով:

Բարևներով Արտոյդ61

Յ.Գ. Տեսնուեցայ Բլուրում Արմենի հետ, շատ տխրեցուցիչ մի լուր հաղորդեց Թորգոմի մասին, տար Աստուած, որ անոր հաղորդածը ի դերև լինի: Արդեօ՞ք ինչպէս է Թորգոմը, երկրորդ անգամ կոտրելէ վերջ նրա ոտքը մի քիչ չէ՞ լաւացեր:Առողջութիւն կˈմաղթես նրան, թող չմտածէ, շուտով կˈաղեկանայ և կˈմոռնայ այն բոլոր ցաւ ու կսկիծներ, որոնք զինքն վերջին անգամ ուշաթափ են ըրեր: Բարևներս նրան:

Նոյն

ՀԱԱ, ֆ. 1457, ց. 1, գ. 55, թթ. 7-8, բնագիր, ձեռագիր:

N19

ՔՐԴԱԿԱՆ ՑԵՂԱԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՒ ՆԱՄԱԿԸ Ա․ՄԱՆՈԻԿՅԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ

17 հունվարի 1908թ.

Վսեմափայլ պ. Արամ
Մեր ու Ձեր բարեկամութիւն այսօր չէ, Շաքիր աղայի կենդանութեան ժամանակից մինչև հիմայ մենք եղբայր ենք եղել, և այսօր մենք նոյն խոստման ու պայմանի տէր ենք: Աւազակապետ Միրմհէն Ձեզ ծանօթ է արդեն, այլևս չկրցանք տոկալ անոր արարքներին, երբ տեսանք դրան ծառաներ մեր հայերին կը թալնին ու կը սպաննին, այլևս մեզ մտահոգում է այսօրուան դեպքերին մասին, մեր Առաջնորդն բոլոր Ձեզ62 ընդհարում ունենալ, պարզ է, մեր ույժը չի օգներ:

Ուստի բաւականաչափ ռազմական օգնութիւն ղրկելնիդ կը խնդրենք, մենք եղբայր ենք մինչև մահուան և ձեր տուած ուժին, երբէք չցաւէք, կարևոր տեղ չէ: Անպայման կամ պիտի ըսպաննենք կամ պիտի ըսպանուինք, ահա մեր վստահելի մարդկանց միջոցաւ ղրկինցինք մեր նամակները:63