Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/350

Այս էջը հաստատված է

Препровождая при сем переписку за N 910, по делу о самосвольной порубке в мусульманских садах беженцами фруктовых деревьев, предлагаю Вам немедленно поименованных в этой переписке лиц заключить в административном порядке под стражу, каждого из них сроком на одну неделю, за неисполнение ими приказа моего о недопущении порубок фруктовых деревьев, опубликованного 27 сентября сего года, и об исполнении донести мне.273

Министр внутренних дел Арам
Правитель канцелярии

Մակագրություն. Всем комиссарам города для розыска названных в переписке лиц и рассмотрении в Управлении Милиции. 18 октября 1918г. Штаб-ротмистр (ստորագրությունն անընթեռելի է)

ՀԱԱ, ֆ.201, ց.l, գ.16, թ.85, բնագիր, մեքենագիր:

N 381

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱԳԻՐԸ ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԵՐՈ ԽԱՐԱԶՅԱՆԻՆ ՆԱԽԻՋևԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

16 նոյեմբերի 1918 թ.
Երևան

Համախօսական

Ներկայացնելու Ներքին Գործոց Մինիստրութեանը

Մենք, ի ներքոյ ստորագրողներս, Հին-Նախիջևան գաւառի գիւղացիներս, Այլաբաթ, Աստապատ, Կարախանբեկլու, Եամխանա, Ջուղայ, Կուզնութ, Աբրակունիս, Շխմահմուդ. Թումբուլ և այլն այսօր ժողով գումարելով նախագահութեամբ Յովհաննէս Դօվլաթեանի և քարտուղարութեամբ Խաչատուր Դաւթեանի՝ միաձայն որոշեցինք:

1. Աչքի առաջ ունենալով մեր մօտալուտ ապագայի վերադարձը դէպի հայրենիք և այն հանգամանքը, որ մեր նախկին լիազօրի պ. Երո Խարազեանը գտնւում է կառավարութեան վերահսկողութեան տակ, զանազան ասէկօսների տւած կեղծ զեկուցման պատճառներով, ուստի մեր անապատային վերաշինութեան գործի մէջ, անհրաժեշտ է պ. Խարազեանի գալը և նրա մեզ հետ լինելը, որը մօտ ծանօթ է ժողովրդի հոգեբանութեան հետ և տեղային զանազան պայմաններին, թէ ի՞նչ առաքինութիւն ունի պ. Խարազեանը, դա մեզ բոլորիս պարզ է և հասկանալի, ահա մի քանի կէտեր պ. Խարազեանի գործունեութեան և առաքինութեան մասին:

2. Շնորհիւ պ. Խարազեանի մեր ամբողջ Նախիջևան գաւառի գիւղերը, թէ զէնքով և ռազմամթերքով բաւարարւեցին: