Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/351

Այս էջը հաստատված է

3․ Շնորհիւ պ. Խարազեանի զինւորական կազմակերպութեան մենք կարողացանք յաղթութիւն տանել հայ-թուրքական ընդհարումների ժամանակ, չʼնայելով մեր հակառակորդի մեծաքանակութեանը:

4. Շնորհիւ պ. Խարազեանի քաղաքականութեան, մենք կարողացանք հաշտւել թուրքերի հետ և նոյնիսկ Պարսկաստանի հետ, որի գործունէութիւնը անդրադառնում էր Ատրպատականի վրայ:

5. Պ. Խարազեանի 8-ամսեայ ինքնուրոյն պաշօնավարութիւնը, լինելով կտրւած կենտրօններից, եղել է օգտաւէտ և ինքը իր ստանձնած պաշտօնի մէջ, եղել է բարեխիղճ և անդադար գործիչ:

6. Եթէ, պ. Խարազեանի կարգադրութիւնները մենք յարգած լինէինք ըստ ժամանակին, մենք այսպիսի տագնապի չէինք հանդիպի և այս նեղ օրերը չէինք քաշիլ, ժամանակին կʼտեղափոխւէր մեր հարստութիւնները և թանկագին իրերը և մենք ապահոված կʼլինէինք:

7. Յայտնելով վերոյիշեալի մասին, մենք՝ Նախիջևան գաւառի գիւղացիներս, խոնարհաբար խնդրում ենք Ներքին գործոց մինիստրութեանը ընդառաջ գար մեր խնդրին, և ազատէր պ. Երւանդ Խարազեանին, որը մեր վերաշինութեան գործի մէջ շատ կարևոր է և անհրաժեշտ: Ժողովուրդը աչքի առաջ ունենալով պ. Խարազեանի անցեալ անաչառ գործունէութիւնը, ցանկանում է ներկայումս տեսնել պ. Խարազեանին Նախիջևան գաւառի գործիչների շարքում, առ որ ստորագրեմք.

Հետևում է 321 ստորագրութիւն
ՀԱԱ, ֆ. 201, ց․ 1, գ. 38, թթ. 367-370, բնագիր, ձեռագիր:

N 382

ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՑԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

N 6462

17 նոյեմբեր 1918 թ․

Вследствие отношения от 13-го сего ноября за N 547, сообщаю, что впредь до установления общих правил выдачи заграничных паспортов на свободный выезд из пределов Армении граждан,274 вообще, и в частности, в пределы Грузинской республики, я полагал бы временно установить для жителей пограничных округов с Грузией выдачу краткосрочных пропускных легитимационных билетов, срокам от двух до четырех недель для отлучек в пределы Грузии, применительно 242 cm. Устава о паспортах и на выдачу этих билетов уполномочить пограничных уездных комиссаров, независимо от центральной власти.

Министр внутренных дел Арам
Правитель канцелярии