Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/36

Այս էջը հաստատված է
Բարևներով՝ Ձերդ64

ՀԱԱ, ֆ. 2457, ց. 1, գ. 55, թ. 4, բնագիր, ձեռագիր:

N 20

ԱՐԱՄԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ Ս.ՎՐԱՑՅԱՆԻՆ

6 սեպտեմբերի 1913թ.
Վան

1.

Սիրելի Վրացեան,
Նամակաբերս՝ Տոքթ. Րէյնոլդս գալիս է Ամերիկա Վանի մէջ Ամերի կեան Կոլէճ մը բանալու համար հանգանակութիւն անելու:
Վերջերս սրանց հետ կրթական հարցերու շուրջը համերաշխած լինե լով՝ մենք ուրախ կը լինենք, որ սրանք յաջողին կանոնաւոր կոլէճ մը ունենալ հոս:
Ոստի կը խնդրենք՝ ես եւ ընկերներ, որ թերթի եւ այլ միջոցներով ամէն կարգի աջակցութիւն ցոյց տաս:65
Ուրիշ խնդիրներա մասին չեմ գրում, ոտի վրայ եմ. գաւառ կը մեկնիմ:

Համբոյրներով քո՝ ԱՐԱՄ

2.

Սիրելի Սիմոն,66
Նախորդ երկար նամակս յուսամ ստացել ես եւ խնդրածներս մինդար ալթի67 չես անի: Գրաբերս խաս վանեցի է եւ ինձ շատ մօտիկ: Գալիս է այդտեղ միլիոններ վաստակելու: Նայիր, որ շուտ վաստակէ եւ վերադառնալով՝ մեզ էլ բաժին հանէ: Յանձնում եմ քո հոգատարութեան:

Ուրախ եմ, որ հոգ ես տանում, որ «Հայրենիք»ում Վանից շատ թղթակցութիւններ երեւան: Քո յիշած տղաների մասին կ’ասեմ, որ բոլորն էլ լաւ են, բացի Հրանտից, որ զաւզակին մէկն է: Առանձնապէս յանձնարարում եմ Հմայեակին, որ ապագայ ունեցող տղայ է, թէեւ քիչ մը դժուարա մարս: Թոմազեանն էլ կարող է լավ գրող դառնալ, եթէ վրան աշխատիս, դժուար տաշելիք քար է: Հումոր ունեցող տղայ է եւ կարող է լավ երգիծաբան դառնալ:

Խնդրեմ լուրջ ուշադրութիւն դարձրու Վանին. հիանալի երիտասարդութիւն ունինք: Ես շատ եմ ոգեւորուած: Զուր ես ծաղրում իմ «ղարաբաղցիական վանեցիութիւնը»: Իրաւունք ունիս, ես աւելի վանեցի եմ զգում ինչ, քան թէ ղարաբաղցի: Եւ ի՞նչ ես կարծում. Վանի վերջալոյսը տեսնողը ուրիշ տեղացի կ’ուզէ՞ լիներ Վանայ քեաղաք...68

Համբոյրներով՝ ԱՐԱՄ

Ս. Վրացեան, Հին թղթեր նոր պատմութեան համար, Բէյրութ, 1962, էջ 36-37: