N 412
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲԺԻՇԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴԱՐԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ԳՆԴԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լսեցին.
2. Ներքին գործերի մինիստրի առաջարկութիւնը բժ. Զաքարեանի բազմամեայ ծառայութիւնն ի նկատի առած՝ նրա մահւան առթիւ, թաղման ծախքերը հոգալու համար, նրա ընտանիքին դրամական նպաստ տալու մասին: Բժ. Զաքարեանը մեռել է պաշտօնը կատարելիս բծաւոր տիֆից:
Որոշեցին.
2. Բժ. Զաքարեանի թաղման ծախքերը հոգալու համար նրա ընտանիքին տալ 2500 րուբլի նպաստ, յանձնարարելով Ներքին Գործոց մինիստրին այդ ծախքերն հոգալ իր տրամադրութեան տակ եղած անակնկալ ծախքերի համար գումարներից:
Լսեցին.
3. Ներքին գործոց մինիստրի ներկայացրած օրինագիծը՝ Դարալագեազի պարտիզանական գնդի դեկտեմբեր ամսի 18550 ր. 33կ. ծախքի նախահաշւի մասին:
Որոշեցին.
3. Ընդունել օրինագիծը և ներկայացնել Հայաստանի Խորհրդին:
- ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 11, թ. 19, վավերացված պատճեն, մեքենագիր:
N 413
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՑԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Լսեցին․
4․ Ներքին գործ․ մինիստրի զեկուցումը թուրքերից գրաւած ու այժմ Հայաստանին անցած երկրամասերում բժշկա-սանիտարական գործը կազմակերպելու վերաբերեալ շտատների ու ծախքերի միամսեայ նախահաշւի մասին՝ սկսած 1918 թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 31-ը
Որոշեցին․
4․ Կազմել համապատասխան օրինագիծ և առաջարկել Հայաստանի Խորհրդին։