Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/376

Այս էջը հաստատված է

Քաղաքը և շրջանը յայտարարւած է զինւորական դրութեան մէջ գարնիզոնի պետի կողմից, յայտարարւած է զօրակոչ 21-24 տարեկան, զօրակոչի սկիզբն է ամսոյս 14:

Շրջանի պետի օգնական՝ Ս. Մանասեան
ՀԱԱ ֆ.201, ց.1, գ. 38, թթ. 364-366, բնագիր, ձեռագիր:

N 421

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՑԻ ՄԵՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

13 դեկտեմբերի 1918 թ.
Երևան

Լսեցին.

6. Ներքին գործոց մինիստրի առաջարկութիւնը հացի մենավաճառութեան289 բաժնի շրջանների գործի վերջաւորելու առթիւ պարենաւորման բաժնի այդ շրջանների ծառայողներին վերջնահաշիւ տալու մասին:

Որոշեցին.

6.Գրութիւնն ուղարկել պարենաւորման մինիստրին՝ այս մասին իր եզրակացութիւնը տալու համար:

ՀԱԱ ֆ. 199, ց. 1, գ. 11, թ. 26 շրջ., վավերացված պատճեն, մեքենագիր:

N 422

ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԳԱՎԱՌԻ ԿՈՄԻՍԱՐԻՆ՝ ԱՐՏԱՇԵՍ ՌՈԽԻԿՅԱՆԻ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԻՐԵՐԸ ԳՏՆԵԼՈՒ ԵՎ ՏԻՐՈՋԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 7031

14 դեկտեմբերի 1918 թ.

Լսելով Արտաշէս Ռոխիկեանի բերանացի գանգատը, որ բողոքում է իբրև իր բացակայութեան միջոցին Կիւրջիեօլ կայարանից, մօտակայ գիւղերի բնակչութեան կողմից յափշտակւած են իր ապրանքները: Սորանով առաջարկում են Ձեզ, եթէ յիշեալ բողոքը համապատասխանում է իրականութեանը, խիստ միջոցներ ձեռք առնելով, հաւաքել տալ յափշտւած իրերը և յանձնէլ նրան:

Ներքին գործերի մինիստր
ՀԱԱ ֆ. 201, ց.1, գ.38, թ.351, թողոն, մեքենագիր: