Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/383

Այս էջը հաստատված է

Докладывая об этом, прошу срочного Вашего распоряжения о представлении отсрочек упомянутым в прилагаемом списке лицам.

Заведующий типографией295
Помощник заведующего Аветисян
ՀԱԱ ֆ․201, ց.1, գ.83, թ.45 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N 435

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐԿ ԲԱՑ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25 դեկտեմբերի 1918 թ.
Երևան

Լսեցին.

1.Ներքին գործոց մինիստրի զեկուցումն և օրինագիծը՝ երկաթուղու երկամսեայ ընթացիկ ծախքերի և ծառայողների ռոճիկի համար 1.530.000 ռուբլի աւանս բաց թողնելու մասին:

Որոշեցին.

1.Օրինագիծն ընդունել և ներկայացնել Հայաստանի Խորհրդին ի հաստատութիւն՝ շտապողականութիւն յայտնելով:

ՀԱԱ․ ֆ․ 199, ց.1, գ. 11, թ.37, վավերացված պատճեն, մեքենագիր:

N 436

ՅԱՊՈՆԻ ՆԱՄԱԿԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՃԱԿԱՏՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ, ՁԻԵՐԻ ՊԱԿԱՍԻ, ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՈՐԲԵՐ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26 դեկտեմբերի 1918 թ.

Յարգելի ընկեր Արամ,
Ահա այսօր մի քանի օր է, որ Դօլուխանովից ոչ մի տեղեկութիւն չունիմ. սպասում եմ նրանից ստանալու տեղեկութիւն: Ես վատ լուր եմ լսում թուրքերի բերանից, որ իբր հետ են քաշված Ղոյլի Դամուրչուց296։ Ես այսօր Չանաղչու կողմով մարդ եմ ուղարկում տեղեկութիւն բերելու համար, իսկ ես Ամաղուն քարուքանդ եմ արել՝ միայն գյիւղից ազատված է 8/10 հօգի մարդ, վնասված են մօտ 1500 հօգի, այնպէս, որ ուժեղ դիմադրութիւն ցոյց տալուց հետոյ որոշեցի ջարդել բոլորին այն պատճառով, որ կորցրի 5 սպանված և 15 վիրաւոր: Այդ գիւղի սարսափից հետոյ մօտակայ բոլոր գիւղերը ուղարկեցին պատգամաւորներ, այնպէս, որ վեց գիւղ յանձնատուր եղան և յանձնեցին զենքերը:

Բայց ինձ համար շատ դժվար է շարժվիլը, շատ դժվարութիւններ են պատճառում մանավանդ աբօզի հարցն է ինձ համար, որը առանց աբօզի շատ դժվար է, շատ եմ խնդրում, որ ինձ թոյլ տալ գիւղացիներից ռեկվիզիցիա անել մօտ 30/40 հատ ղաթըր297 կամ ձի, եթէ չէ, շատ դժվար է, այդ