Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/388

Այս էջը հաստատված է

Երևանից ստացւած տեղեկութեան համաձայն բծավոր տիֆից վախճանւեց Հայաստանի Հանրապետութեան ստեղծողներից և քաջարի պաշտպաններից մէկը-ներքին գործոց նախարար-Արամը:

Դժւար է ու անհնարին այժմ․ երբ զգացմունքները մեզ խեղդում են, գէթ մասնակի պատկերը տալ այդ յեղափոխականի, մարտիկի և պետական գործչի, որի ամբողջ փոթորկալից կեանքը նւիրւած է եղել իր ժողովրդի ազատագրման և հայրենիքի վերաշինութեան սրբազան գործին:

Եւ այսօր, երբ ամեն ինչ տաճկական ուժեղ հարւածների տակ աւարի ու աւերի էր ենթարկւում՝ Արամն էր մեն-մենակ կանգած բոլոր պատահարների առաջ հաստատուն, անվրդով, աներեր:

Ներկայ անկախ Հայաստանի ստեղծման, պահպանման ու զարգացման առաջին և գլխաւոր ինքնանւէր գործիչներից մէկն է եղել: Վանի անզուգական ազատամարտի մեծ հերոսը սկզբից և եթ նաև իր վրայ վերցրեց շատ բացառիկ ողբերգական ու աննպաստ պայմաններում նոր հանրապետութեան դեմոկրատական հիմունքների հաստատման ծանր պարտականութիւնը։

Արամը մինչև վերջն էլ մնաց իր պոստի վրայ յեղափոխականին ու դեմեկոկրատին վայել անձնւիրութեամբ ու պարտաճանաչութեամբ:

Եւ այսօր Հայաստանի մանուկ ու թոյլ հանրապետութիւնը և մեր կուսակցութիւնը կորցնում են այդպիսի մի կարևոր ոյժ:

Ծանր է, չափազանց ծանր նաև այս մեծ կորուստը, որ գալիս է աւելանալու հայ ժողովրդի մեծ գաղափարական դէմքերի մահւան շարանին: Ծանր է այս ընդհանուր լքումի, ամայութեան ու որբացումի օրերին Արամից էլ բաժանւելը: Բայց մենք մխիթարում ենք մեզ այն գիտակցութեամբ, որ Արամի կեանքը օրինակ կը լինի մնացած մեր նոր ու երիտասարդ ընկերներին՝ գնալու Արամների ընդգծած ուղիով, նւիրւելու ժողովրդի ազատագրութեան ու հայրենիքի վերաշինութեան գործին, և միշտ էլ բարձր պահելու Արամների դրոշակը:

«Յառաջ», 31 հունվարի 1919 թ.

N 442

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

5-ՐԴ ՆԻՍՏ

8 օգոստոսի 1918 թ.

Ներքին գործոց նախարար Արամ - Տալիս է համառոտ զեկուցում պարենավորման և գաղթականական գործերի մասին: Ապա պատասխանեց սոց-հեղափոխական ֆրակցիայի հարցապնդումիս՝ չորս թուրք գյուղերի