Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/394

Այս էջը հաստատված է
20 սեպտեմբերի 1918 թ.

Այնուհետև խորհրդարանը անցնում է կառավարության պատասխաններին՝ տրված հարցումների և հարցապնդումների առթիվ: Բոլոր հարցումներն ու հարցապնդումները ուղղված են ներքին գործերի մինիստրին:

Ն.Գ. մինիստր - Պատասխանում է սոց. հեղ-ի խաղողի մենաշնորհի վերաբերյալ հարցին: Քանի որ պարենավորման բաժանմունքն է հոգում զորքի պարենը և որովհետև հույս անի, որ խորհրդարանը շուտով խաղողի մենաշնորհ կմտցնի, ուստի այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ է կատարվում միայն և ոչ մենաշնորհը կիրառվում:

Հ. Ազատյան - Որտեղի՞ց է արվում ծախքերը:

Ն.Գ. մինիստր - Ծախքը արվում է պարենավորման բաժանմունքի միջոցներով, բայց որովհետև գլխավոր հոգսը զորքի պարենավորումն է, ուստի և ծախսերի որոշ մասը հատկացնում է զին. մինիստրը:

Անցնելով Գ. Ենգիբարյանի հարցումիս, հայտնում է, որ մինչև այժմ իր կարգադրությամբ ապօրինի խուզարկություններ չեն եղել: Արդեն հայտարարվել է ի գիտություն քաղաքացիներին, որ խուզարկություններ կարող են կատարել նրանք, որոնք իր ստորագրությամբ թղթեր ունեն:

Պատասխանելով ցորենի գինը բարձրացնելու առթիվ եղած հարցումին, ասում է, որ դրա պատճառը արտասահմանից բարձր գնով (3000ռ.) ցորենի ներմուծումն է: Ինչ վերաբերում է փայտի և ածուխի վաճառքի արգելմանը, պետք է ասել, որ մենաշնորհ նրանց վրա չկա, բայց կան երկու օրինական արգելքներ, անտառային օրենքի գործադրությունն է, որ վերջերս շատ խիստ կերպարանք է ընդունել, որովհետև անտառային հսկիչները նկատել են, որ Դարաչիչակի և Դիլիջանի անտառները անխնա կերպով փչացվում են, երկրորդն այն է, որ խիստ պատժի են ենթարկվում այն գաղթականները, որոնք ազատ մնացած գյուղերի տների փայտերը վաճառում են, փայտերն էլ ռեկվիզիցիայի են ենթարկվում: Անցնելով մյուս հարցին, պատասխանում է, որ թե՛ իր կողմից և թե՛ քաղ. ինքնավարության կողմից միջոցներ են ձեռք առնվում որբերին հավաքելու համար․ բայց օրեցօր որբերի թիվը շատանում է, որովհետև գավառից գալիս են քաղաք, որի համար գավառներում էլ կհիմվեն որբանոցներ:

Ն.Գ. մինիստր - Քաղաքային ինքնավարությունը ղեկավարվում է մի քաղաքագլխով և վարչության անդամով նրա համար, որովհետև նախկին ընտրության ժամանակ շատ դրսեցիներ են ընտրվել, որոնք հեռացել են: Դրան պետք է ավելացնել, որ թուրք պատգամավորներն էլ գաղթել են մեր երկրից:

Ինչ վերաբերում է դումայի անդամների թիվը լրացնելուն նախկին ցուցակներով, դրա մասին ինքը կարգադրություններ է արել: Միաժամանակ համաձայն Կերենսկիի կառավարության հաստատած օրենքի, քաղ․