Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/398

Այս էջը հաստատված է

Անցեալ Յուլիսի 30-ին արձակուած է համարւում պաշտօնից և իսպառ ծառայութիւնից Նոր-Բայազէդի գաւառի միլիցիայի պետ Արշաւիր Տեր-Աբրահամեանը:

N 43

13 օգոստոսի 1918 թ.

Ընդունւում է պետական ծառայութեան մէջ և նշանակւում է գործավար Երևանի գաւառական կոմիսարիատում Հրաչիայ Զաքարեան Զաքարեանցը:

N 44

13 օգոստոսի 1918 թ.

Պոդպարուչիկ Կարապետեանցը նշանակւում է Երևանի գաւառի II մասի կոմիսարի օգնական, միևնոյն ժամանակ դնելով նրան I մասի կոմիսարի տրամադրութեան տակ:

N 45

12 օգոստոսի 1918 թ.

Համաձայն իր խնդրի արձակւում է պաշտօնից և իսպառ ծառայութիւնից, Երևանի արական Գիմնազիայի վերատեսուչ Զօգօշվիլին:

N 46

12 օգոստոսի 1918 թ.

Համաձայն իրենց խնդրի արձակւում է պաշտօնից և իսպառ ծառայութիւնից, Երևանի 2-րդ իգական Գիմնազիայի ուսուցչուհիներ Վալենտինա Կալեսնիկովան և Աննա Ժելտովան:

N 47

12 օգոստոսի 1918 թ.

Երևանի արական Գիմնազիան աւարտած Ա. Մ. Գիզինսկին ժամանակաւորապԷս նշանակւում է ներքին գործոց վարչութեան մեջ դիւանատան ծառայող, կառավարելու Երևանի նախկին նահանգական վարչութեան արխիւը. նշանակելով նրան ամսական 300 ռ. ռոճիկ:

N 48

14 օգոստոսի 1918 թ.

Ի փոփոխութիւն Յունիսի 17-ի N 7 հրամանի Երևանի նահանգական վարչութեան կից գտնւող և վերացուած անասնաբուժական մասը, ժողովրդական առողջապահական մինիստրութիւնից անցնում է ֆինանսների մինիստրութեան հսկողութեան:

N 49

15 օգոստոսի 1918 թ.

Օգոստոսի 16-ից նշանակւում են Երևանի գաւառական կոմիսարիատի մատենավարի և գործավարի պաշտնում Համայակ Յովակիմեան Ստեփանեանցը և Վառվառէ Իւան. Նիկիտինան՝ նոյն կոմիսարիատի գրասենեակի ծառայողի պաշտօնում:

N 50

15 օգոստոսի 1918 թ.