Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/4

Այս էջը հաստատված է

ծայրերը՝ Ջրաբերդ16 և Քար մարդ դրեցի յատուկ մեզ համար ճարելու նորի ծայր: Զէնք շատ կայ և լաւ կերպով պիտի օգտուինք, պատահած ձեռքից բաց չպիտի թողնեմ, թէ գնելով և թէ մարմիններից ձեռք քերելով: Մեր բուտքէն17ամբողջապես պատրաստ է, այնպես որ դրամից չպիտի նեղուինք:

Կոմսը մի քանի օրից հետոյ կը ճանապարհուի դէպի հոդ, մենք մի քանի մեր գործերի համար շտապում ենք Թիֆլիզ․ բաւար[ար]ութիւն ստանալուց կը գայ անպատճառ: Տեղիս խառն դրութիւնը օր աւուր բարդանում է, նամանաւանդ մի քանի լրբեր, որ ծայրահեղութեան հասցրին իրենց տաճկահայ գործի նախանծախնդիր ձևացնելով: Բոլոր մարմիններն համարեա կիսաքանդ վիճակ ունին, իրար են կպցնում սոսկ: Ընդհանուր ժողովի18 ընտրութեան համար [համբերութեամբ] զինւենք: Ինչպէս ասացի, մեծ ռազմական ոյժ պիտի ընկնի մեր ձեռքը, որը և քո հոդ մնալն անհրաժեշտ է դարձնում մինչև կը հեռագրեմ գործը պատահած պարագային: Ժողովրդի համար որոշեալ բիւտճէն ամենայն հեշութեամբ այս աշուն պիտի ձեռք բերենք և գուցէ մերի մի քառորդը:

Զենքը էժանանում է. իմ առածը 90 րուպլիով, հիմա հնարաւոր է կարճերն գնել 80-70 րուբլիով - տարակոյս չկայ, որ պատահածն կառնեմ, մի խոսքով ամեն կերպ բիւրօն տրամադրուած է ռազմական, որքան ցանկանում ենք, բաց թողնել և կայ, պիտի ասել, վատատես լինելու ո՛չ մի կարիք չկայ: Հնարաւոր է կլինի 210 բերտան19 վերցնել Անտառապատից, բայց հրաշալի բաներ են: Աւարայրի համար երկու ոտքի էլ պատրաստի ապրանք կայ, որը պիտի փոխադրեն մինչև հիմա փոխադրող քրդերն, որոնց մասին անպատճառ աեղեկութիւն առած ես: Կռւադաշտի վերա շատ ջանք թափելու ես: Քարադաշտ20 կարգադրեցի այս ոտին ղրկել N1 - 17 հատ, N 2-10 հատ, N11- 25 հատ, հավանական է ամբողջ 12 հազար ծայրի հետ հասել ե Աւարայր: Գրեցի իրանց, որ դառնալուց անմիջապէս նորից հանեն, նամանաւանդ, որ Սիսիանից ստացւել է նոր ձիարանք, այնպէս որ հնար[ավոր] է այդ: Մեր զինւոր Համբարձումն դրի Կռւադաշտից փոխադրող լօլօների21 հետ․ կերթան ու կուգան նրանց հետ: Թէոսը22 հաւանական է, հասել է տեղդ,23 շատ խնդիրներու մասին խօսել ու բացատրել է երրորդում: Ռազմականի մասին միամիտ կաց - շատ կայ և շատ էլ պիտի տան - առանց բիւտճէի բերանին կամ որոշեալ թուի նայելու, դու միայն այնպես դասաւորիր, որ հեշտ հնար լինի ներս լցնել: Չալիկն դեռ չի վերադարձել, վերադառնալուց նրա հետ անվտանգ ապրանք կըփոխադրենք: Կոմսը, հաւանական է, նոյեմբերի 5-10-ը գայ, աշխատիր ամենակարճ ճանապարհով Նորօի հետ ղրկել և այնպէս դասաւորել, որ այդ օրերին նրանք այդտեղ գտնուին: Այդ արդէն քո գործն է: Թիֆլիզից երկար կը գրեմ: Ուրեմն ի նկատի ունեցիր 45+10 = 55 հազար ապրանք կայ - Կռւադաշտ (նոր ղրկուած) - մօտաւորապէս 40 հազար էլ Քարաբից24 կը գան նորերն էլ: