Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/400

Այս էջը հաստատված է

N 61

21 օգոստոսի 1918 թ.

Պաշտօնեաների շտատի կրճատման պատճառով ընդհանուր հիմունքների համաձայն շտատից դուրս են մնում սոյն թւի յուլիսի 1-ից գաւառական զինւորական ատեանների գրասենեակային պաշտօնեաներ 1. Երևանի գաւառի՝ Սերգէյ Իոսիֆով, Լէօնիդ Կարպինսկիյ, Կէօն Զաատումպիլօ և 2. էջմիածնի գաւառի՝ Յակոբ Գրիգորեան, Ռուբէն Աւագեան, Գառնիկ Պօտեան և դռնապահ Հայկազուն Խաչատրեան:

N 62

22 օգոստոսի 1918 թ.

Բերդային շէնքերի վերացման պատճառով ընդհանուր հիմունքների համաձայն սոյն թւի յուլիսի 1-ից շտատից դուրս են մնում սոյն շէնքերի վերակացուներ և դռնապաններ 1. Նոր-Բայազէդի՝ վերակացու Մանուկ Բադիկեանը և դռնապան Գէորգ Վանեցեանը և 2. Բասարգեչարի-վերակացու Հայկ Մնացականեանը և դռնապան Ադամ Ստեփանեանը:

N 63

22 օգոստոսի 1918 թ.

Երևանի բանտի հսկողութեան շտատի կրճատման պատճառով շտատից դուրս են մնում ընդհանուր հիմունքների համաձայն սոյն բանտի կրտսեր վերակացու Լևոն Մինասեանը:

N 67

23 օգոստոսի 1918 թ.

Նախկին նահանգական պրավլենիայի քարտուղար Աղաբեկ Ֆրիդունբեկովին, որը նշանակւած էր ներքին գործոց վարչութեան գործավար, ընդհանուր հիմունքների համաձայն համարել շտատից դուրս մնացած:

N 68

26 օգոստոսի 1918 թ.

Սոյն թվի օգոստոսի 28-ից Արշալոյս Աստւածատրեանը նշանակւում է ներքին գործոց մինիստրութեանը կից գտնւող լուսաւորութեան բաժանմունքի ժամանակաւոր կառավարիչ:

N 69

26 օգոստոսի 1918 թ.

Ի նկատի ունենալով այն, որ ներքին գործերի բաժանմունքի կառավարչի ադմինիստրացիայի և միլիցիայի մասի օգնականի պաշտօնը վերացւում է և նրա փոխարէն հիմնւում է սոյն թւի օգոստոսի 1-ից Հայաստանի տերիտորիայի ադմինիստրացիայի և միլիցիայի կոմիսարի պաշտօն. առաջին գրասենեակը սոյն օգոստոսի 1-ից կոչւելու է վերջինիս անունով:

N 70

27 օգոստոսի 1918 թ.

Նշանակւում են 1) Ջահանգիր աղա Խադիր Ագաևը կառավարիչ Հայաստանի սահմաններում գտնւած փախստական եզըդիների գործերի,