Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/402

Այս էջը հաստատված է

Երդւեալ հաւատարմատար Ալէքսանդր Բագրատեան Հասան Ջալալեանը, նշանակւում իւրիստկօնսուլտ Ներքին գործոց մինիստրութեան:

N 82

12 սեպտեմբերի 1918 թ.

Նորագաւիթի պօստի միլիցիայի վերակացուի պաշտօնը, որը իմ օգոստոսի 17-ի N 71 հրամանի համաձայն վարում էր Պետրոս Կօսեանը ամսական 400ռ. ռոճիկով յանձնւում են ֆինանսների մինիստրութեան վարչութեանը:

N 83

12 սեպտեմբերի 1918 թ.

Մասնաւոր հաւարմատար Սահակ Գ. Բարոյեանը ս.թ. սեպտեմբերի 11-ից նշանակւում է ներքին գործոց մինիստրութեան II բաժանմունքի գրասենեակային պաշտօնեայ:

N 86

13 սեպտեմբերի 1918 թ.

Նոր-ԲայազԷտի գաւառական կոմիսար պորուշիկ Միսակ Խաչատրեան Թասալեանը հեռացւում է պաշտօնից:

N 87

13 սեպտեմբերի 1918 թ.

Հայոց զօրաժողովատեղիին (сборный пункт) կից գտնւող ընդունող յանձնաժողվի նախկին նախագահ Պարոյր Յակոբեան Շահինեանը նշանակւել է Դարալագազի գաւառի կոմիսար, ուղարկւում է ստանձնելու Նոր-ԲայազԷտի գաւառական կոմիսարի թափուր պաշտօնը:

N 88

13 սեպտեմբերի 1918 թ.

Հեռացւում է պաշտօնից Վաղարշապատի գաւառի կոմիսար Արիստակէս Մարգարեան Աւագեանը, նրա պարտականութիւնները դրւում է գաւառական կոմիսարի օգնական Խաչատուր Իւանովիչ Բաբասեանի վրայ:

N 92

16 սեպտեմբերի 1918 թ.

Զանգեզուրի նախկին գաւառական կոմիսար Մեսրոպ-բէկ Սարատնիկեանը նշանակւում է Դիլիջանի գաւառական կոմիսար սեպտեմբերի 10-ից:

N 94

20 սեպտեմբերի 1918 թ.

Սոյն թւի օգոստոսի 15-ից Մանուկ Յակովբեան Մոջոռեանը նշանակւում է պաշտօնեայ Ներքին Գործոց Մինիստրութեան գրասենյակում:

N 95

21 սեպտեմբերի 1918 թ.

Սոյն թւի սեպտեմբերի 19-ից ԴանիԷլ վարդապետ Զադոյեանը նշանակւում է Էջմիածնի գաւառականական գործերի լիազօր: