N 96
Սոյն թւի սեպտեմբերի 23-ից Զաբէլ Չիլինգարեանը նշանակւում է պաշտօնեայ Ներքին Գործոց Մինիստրութեան գրասենեակում:
N 98
Առաջարկում եմ ս.թ. հոկտեմբերի 1-ից բոլոր պետական դպրոցներում սկսել պարապմունքները․ նոքա, ում որ վերաբերում է այս կարգադրութիւնը, պէտք է հետևեն նրա անշեղ և անթերի իրագործմանը:
N 99
Նշանակւում են՝ 1) պորուչիկ Տիգրան Բաղդասարեան Ջանիկեանը միլիցիոներների պահեստի պետ, 2) Սիմիէօն Սարգսեան Բոզոյեանը նոյն պահեստի 2-րդ հարիւրեակի պետ, 3) Ասլան Ստեփանեան Փաշոյեանը նոյն պահեստի վարչապետ և 4) Դարալագեազի միլիցիայի պետ պրապորշչիկ Անանեայ Տէր-Գրիգորեանը յիշեալ վարչապետի օգնական: Պահեստի 1-ին հարիւրակի պետ Մարտիրոս Աբրահամեանցը մնում է իր պաշտօնում:
N 101
Հայաստանի տերիտորիայի միլիցիայի և ադմինիստրացիայի կոմիսսարի գրասենեակի պաշտօնեայ Լուսիկ Ղազարեան Բագալեանցը սոյն թւի հոկտեմբերի 1-ից նշանակւում է նույն գրասենեակի մատենավոր, ամսական 450 ր. ռոճիկով, մինչև պարլամենտի կողմից նախահաշւի հաստատումը: Նրա տեղը նշանակւում է Մարիամ Բաբայեանը նոյն հոկտեմբերի 1-ից:
N 104
Սոյն թւի սեպտեմբերի 11-ից Գուրգէն Տէր-Ղազարեանը նշանակւում է Ն. Գ. Մինիստրութեան գրասենեակում պաշտօնեայ:
N 105
Գաւառական զինւորական ատեանների շտատների կրճատման պատճառով, Երևանի գաւառական զինւորական ատեանի քարտուղար Միխայիլ Եակովլևիչ Մետլինսկին թողնւում է շտատից դուրս ընդհանուր հիմունքների վրայ, չազատելով նրան ծառայութիւնից մինչև զինւորակոչութեան ենթարկւած զինւորների ընտանիքներին նպաստ տալու գործի լիկվիդացիան:
N 106