Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/404

Այս էջը հաստատված է

Ն. Գ. Մինիստրութեան 2-րդ բաժնի գրասենյակային պաշտօնեայ Սահակ Գէորգեան Բարոյեանը, սույն թւի սեպտեմբերի 11-ից հեռացւում է պաշտօնից, ծառայութեան բոլորովին չգալու պատճառով:

N 107

4 հոկտեմբերի 1918 թ.

Երևանեան բանտի վերակացուների թիւը, մինչև շտատների հաստատումը պարլամենտի կողմից, աւելացւում է մինչև 25 և բացի դրանից սոյն բանտին կից հիմնւում է ֆելդշերի պաշտօն:

N 111

9 հոկտեմբերի 1918 թ.

Ս. թ. Հոկտեմբերի 15-ից հեռացում են պաշտօնից և իսպառ ծառայութիւնից Երևանի նահանգական մէջլիսի մուսուլման հոգևորականութեան շիիտ դաւանութեան ներկայացուցիչներ՝ Մոլլա Իսմայիլ Ալի Զադէն և Մոլլա Ալի Հաջի Մոլլա Բաբա Զադէն, անվերադարձ կերպով Թուրքիայ գնալու պատճառով:

N 113

12 հոկտեմբերի 1918 թ.

Հեռացւում է պաշտօնից և իսպառ ծառայութիւնից Ներքին Գործոց Մինիստրութեան ծախսարար Հայկ Սմբատեան Տէր Ղազարեանը ս. թ. հոկտ. 1-ից:

N 114

17 հոկտեմբերի 1918 թ.

Սենեքերիմ Տէր-Յակոբեանը նշանակւում է Քանաքեռ գիւղի որբանոցի կառավարիչ:

N 116

14 հոկտեմբերի 1918 թ.

Աղէքսանդր Տէր-Յակոբեանը նշանակւում է Ներքին Գործոց Մինիստրի օգնական գաղթականական բաժինը վարելու համար:

N 117

18 հոկտեմբերի 1918 թ.

Էջմիածնի գաւառական կոմիսարի պաշտօնակատար Խաչատուր ՅովհաննԷսեան Բաբասեանը հաստատւում է վերաոյիշեալ կոմիսարի պաշտօնում:

N 118

18 հոկտեմբերի 1918 թ.

Լիւդմիլա Եւգենիևնա Գվատուան նշանակւում է Ներքին Գործոց Մինիստրութեան ծախսարարի պաշտօնակատար:

N 119

18 հոկտեմբերի 1918 թ.

Երկրորդ գնդի շտաբս-կապիտան Տէր-Սարգսեանը նշանակւում է Ղարաքիլիսայի գաւառի միլիցիայի պէտ: