Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/405

Այս էջը հաստատված է

N 120

18 հոկտեմբերի 1918 թ.

Ներքին Գործոց Մինիստրութեան 2-րդ բաժանմունքում ծառայութեան է ընդունւում շտատից դուրս իբրև գրասենյակային պաշտօնեայ ամսական 400ր. ռոճիկով Վացլաւ Ալէքսանդրովիչ Տուրսկին:

N 121

22 հոկտեմբերի 1918 թ.

Հեռացւում է պաշտօնից և իսպառ ծառայութիւնից նախկին Երևանեան գիւղացիական գործերի ատեանի անդամ Նիկոլայ Իվ. Սիրինը ս. թ. մարտի 7-ից ծառայութեան չյաճախելու պատճառով:

N 122

22 հոկտեմբերի 1918 թ.

Հեռացւում է պաշտօնից և իսպառ ծառայութիւնից ս. թ. ապրիլի 10-ից Նախիջևանի գաւառի 4-րդ բաժնի հաշտարար միջնորդ Ալէքսանդր Իվ. Չեմբարովը ծառայութեան չյաճախելու պատճառով:

N 123

22 հոկտեմբերի 1918 թ.

Հեռացւում է պաշտօնից և իսպառ ծառայութիւնից ս. թ. յունւարի 10-ից Շարուր-դարալագեազի գաւառի 2-րդ բաժնի հաշտարար միջնորդ պոդպոլկովնիկ Կոնսատնտին Դաւ. ՉխԷիձԷ ծառայութեան չյաճախելու պատճառով:

N 128

28 հոկտեմբերի 1918 թ.

Դարալագեազի գաւառական կոմիսսար Պարոյր Յակոբեան Շահինեանը ս. թ. նոյեմբերի 1-ից նշանակւում է Նոր-Բայազէտի գաւառական կոմիսսար, իսկ նրա տեղը Դարալագեազի գաւառական կոմիսսար է նշանակւում նոյն թւից Նորայր Ներսիսեան Յակոբեանը:

N 138

4 նոյեմբերի 1918 թ.

Մկրտիչ Մ. Մուրադեանը ընդունւում է Ներքին Գործոց Մինիստրի գրասենեակում ծառայութեան իբրև շտատից դուրս գտնւող գրասենյակային պաշտօնեայ ամսական 350 րուբ. ռոճիկով:

N 140

4 նոյեմբերի 1918 թ.

Լուծւած երկրորդ Կովկասեան ռուսական պահեստի գնդի պրոպորշչիկ Նիկոլայ Միխայլովիչ Կիրիլլովիչը նշանակւում է Նոր ԲայազԷդի գաւառական կոմիսսարի օգնական ուղարկւելով Էջմիածնի գաւառական կոմիսսարի տրամադրութեան տակ:

N 145

16 նոյեմբերի 1918 թ.

Լուսաւորութեան բաժնի ժամանակաւոր վարիչ Արշալոյս Աստւածատրեանը ազատւում է յիշեալ բաժինը վարելու պարտականութիւններից․