Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/406

Այս էջը հաստատված է

այդ պարտականութիւնները ժամանակավորապէս դրւում են Լուսաւորութեան Մինիստրի պաշտօնակատար Ս. Ս. Յարութիւնեանի վրայ:

N 146

16 նոյեմբերի 1918 թ.

Հեռացւում է պաշտօնից և իսպառ ծառայութիւնից Ներքին Գործոց Մինիստրի քարտուղար Եղիշէ Յովհաննիսեան Ջաղացպանեանը ս. թ. նոյեմ. 11-ից:

N 147

16 նոյեմբերի 1918 թ.

Հեռացւում է պաշտօնից Ներքին Գործոց Մինիստրի դիւանի գրասենեակային պաշտօնեայ Զաբել Չիլինգարեանը ս. թ. նոյ. 11-ից:

N 148

16 նոյեմբերի 1918 թ.

Ներքին Գործոց Մինիստրի դիւանում ծառայութեան է ընդունւում իբր գրասենյակային պաշտօնեայ Նեկտարինէ Յարութիւնեան Դանիէլեանը ս. թ. նոյեմ. 16-ից:

N 149

16 նոյեմբերի 1918 թ.

Ներքին Գործոց Մինիստրի դիւանի գրասենեակային պաշտօնեայ Մանուկ Յակոբեան Մոջորեանը հեռացւում է պաշտօնից ս. թ. նոյեմ. 2-ից:

N 156

30 նոյեմբերի 1918 թ.

Ի նկատի ունենալով այն, որ մօտերս Թիւրքիայի կողմից դատարկւելու են որոշ հողմասեր, որոնք նրա կողմից գրաււած էին պատերազմի իրաւունքով և այն, որ այդ հողմասերը կցւելու են Հայաստանի Հանրապետութեան տերիտորիային, նոցա վարչական կառավարութեան համար նշանակւում են՝

1. Երևանի գաւառում՝ գաւառային կոմիսսարի օգնական պոդպորուչիկ Խիկար Կարապետեանը՝ 2-րդ գաւառակի՝ այն է Աղհամզալւի կոմիսսար, 1-րդ գաւառակի՝ այն է Բաշգեառնւի կոմիսսար Միսակ Մանուկեանը՝ գաւառական կոմիսսարիատի քարտուղար. Պանիօն Գեօրգիևիչ Եալամովը՝ 3-րդ գաւառակի՝ այն է Ղամարլւի կոմիսսար Երևան քաղաքի 2-րդ քաղաքամասի կոմիսարի գործավար-գրագիր Գրիգոր Եփ. Տէր-Վարդանեանը՝ 4-րդ գաւառակի՝ այն է Դավալւի կոմիսար.

2. Էջմիածնի գաւառում՝ Ալեքսանդր Ներ. Արղութեանը՝ 3-րդ գաւառակի՝ այն է Սարդարապատի կոմիսսար, Հաջիխալիլի գաւառի կոմիսսար Սրապիոն Յով. Տէր-Մկրտչեանը՝ 4-րդ գաւառակի՝ այն է Թալինի կոմիսսար, կոմիսսար Սիմիէօն Գէորդեան Մելիք-Բաբախանեանը՝ 5-րդ գաւառակի՝ այն է Աբարանի կոմիսսար, հաշտարար միջնորդի նախկին թարգման Հերակլ Առաքէլեանը՝ գաւառական կոմիսսարիատի քարտուղար: