- в непосредственной близости от своих сотен, во фруктовых садах, ламящихся от плодов. После всех лишений - все забыто. В походных кухнях в изобилии варилась баранина. Казакам позволено покупать и пить местное красное вино. Много виноградников и бесконечные фруктовые сады. Город Ван тогда был - рай, рай...
Елисеев Ф.И. “Казаки на Кавказском фронте 1914-1917", М., 2001, с. 94-98.
N21
ՎԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՉԸ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ՝ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քաղաքացիներ!
Ռուսական յաղթական բանակի առաջխաղացումը նոր դարագլուխ և իրաւակարգ կբանայ մեր քաղաքի ու գաւառներու իրաւազուրկ ժողովրդի համար: Դարերու ստրկութեան և քաղաքական ճնշումներու վախճանն է, որ մենք կապրինք այս օրերուն, հայ ժողովրդի շինարար և ստեղծագործող ոգիի ծնունդն է, որ մենք կտօնենք այժմ:
Ռուս զօրքերու հրամանատարը - գեներալ Նիկօլաև70 գնահատելով Վասպուրականի հայ ժողովրդի հերոսական ջանքերը թուրք կառավարութիւնը անզոր դարձնելու իր ազգասպան քաղաքականութեան մէջ և հաւանելով հայ ժողովրդի ագգային-կուլտուրական ձգտումները բարեհաճեցաւ 7 մայիսի 1915 թ. N 16 մասնաւոր հրամանագրով ինձ նշանակել քաղաքի և շրջանի կառավարիչ և կազմակերպել նոր գործը իւր բոլոր ճիւղերով:
Այսօր արդէն կազմակերպւեցան ոստիկանական, դատական, գիւղատնտեսական, գաղթականական, քաղաքապետական և այլ վարչութիւններ: Ասով կյայտարարեմ ամբողջ ժողովրդին, որ նոր կառավարութիւն կազմակերպուած ըլլալով, անհրաժեշտ է բոլոր նոր գործերու համար դիմել նոր կառավարութեան յանձնախմբին. քաղաքի և շրջակայքի մէջ բնական վիճակ ստեղծելու համար: Ներկայ պատմական պատասխանատու օրերուն մէջ հայ ժողովուրդը միայն մէկ նշանաբան պիտի ունենայ՝ համախմբւել ամբողջ եռանդով կառավարութեան շուրջը, վերակազմակերպելու համար կեանքը քաղաքի և շրջանի մէջ, արժանի լինելու քառորդ դարէ աւելի մղած պայքարի մէջ ընկած հերոսներու յոյսերուն և յիշատակին ու միշտ բարձր պահելու համար հայ ազգի կուլտուրական պաշտօնի գիտակցութիւնը Փոքր-Ասիոյ այս ծայրագաւառի մէջ:
Ռուս գեներալը մեր այս յոյսերու լիակատար գիտակցութեամբ է, որ հայ ժողովրդի և իմ հանդէպ ցոյց տուաւ այդ մեծ վստահութիւնը: