Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/415

Այս էջը հաստատված է

Ճանապարհների հաղորդակցութեան ճարտարապետ Բոգդան Փիրումեանը նշանակւում է հայկական երկաթուղու ճանապարհի ծառայութեան պետ ս. թ. նոյեմբերի 15-ից:

N 65

21 նոյեմբերի 1918 թ.

Էջմիածնի պոստ-հեռագրատան գրասենեակի ցրիչ Արտաշէս Բալագեօզեանը նոյն պաշտօնով փոխադրւում է Նոր-Բայազէտի պոստ-հեռագրատան գրասենեակը ս.թ. դեկտեմբերի 1-ից:

N 66

21 նոյեմբերի 1918 թ.

Ղարաքիլիսէի պոստ-հեռագրատան գրասենեակի նախկին ցրիչ Մուշեղ Տէր Ստեփանեանը նշանակւում է Ջալալ-Օղլիի պոստ-հեռագրատան գեասենեակը ս. թ. նոյեմբերի 11-ից:

N 67

30 նոյեմբերի 1918 թ.

Հիւանդութեան պատճառով միամսեայ արձակուրդ է ստանում Երևանի հեռախօսային ցանցի կառավարիչ Տէր-Սիմէօնեանը. արձակուրդը սկսւում է պաշտօնը յանձնելու օրւանից:

N 68

22 նոյեմբերի 1918 թ

.

Նոր-Բայազէտի պոստ-հեռագրատան գրասենեակի ցրիչ Տիգրան Այդինեանի անունը հանւում է ծառայողների ցուցակից վերջինիս մահւան պատճառով, որը տեղի ունեցաւ ս.թ. նոյեմբերի 6-ին:

N 69

30 նոյեմբերի 1918 թ.

Պոդպորուչիկ Արմենակ Տէր Մկրտչեանը նշանակւում է Երեւանի հեռախօսային ցանցի կրտսեր մեխանիկ ս.թ. դեկտեմբերի 1-ից, նրա վրայ դրւում է նաև հեռախօսային ցանցի կառավարչի պարտականութիւնների կատարումը այդ ցանցի կառավարիչ Տէր Սիմէօնեանի արձակուրդի միջոցին:

N 70

7 դեկտեմբերի 1918 թ.

Սաթենիկ Աղեք. Վարդանեանը նշանակւում է VI կարգի պաշտօնեայ Երևանի պոստ-հեռագրատան գրասենեակում ս.թ. դեկտեմբերի 1-ից:

N 71

11 դեկտեմբերի 1918 թ.

Հայաստանի հանրապետութեան երկաթուղու ճանապարհի ծառայութեան պետ ճարտարապետ Փիրումեանի վրայ ժամանակաւորապէս դրւում են յիշեալ ճանապարհի կառավարչի պաշտօնը:

N 72

11 դեկտեմբերի 1918 թ.