Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/416

Այս էջը հաստատված է

Երևանի փոստ-հեռագրատան գրասենակի կառավարչի օգնական Թ. Ս. Պետրոսեանը ս.թ. նոյեմբերի 15-ից նշանակւում է յիշեալ գրասենակի կառավարիչ:

N 71309

13 դեկտեմբերի 1918 թ.

Երևանի հեռախօսային ցանցի VI կարգի պոստ-հեռագրական պաշտօնեայ Նատալիա Տերնօն նշանակւում է նոյն ցանցի V կարգի պաշտօնեայ ս.թ. դեկտեմբերի 1-ից:

N 72

16 դեկտեմբերի 1918 թ.

Երևանի հեռախօսային ցանցի բարձր ռոճիկաւոր վարպետ Յարութիւն Բադալեանը նշանակւում է նոյն ցանցի վերահսկիչ ս. թ. դեկտեմբերի 1-ից։

N 72

23 դեկտեմբերի 1918 թ.

Կոստանտին Մելիք-Նուբարեանը նշանակւում է գւխաւոր մեխանիկ Երևանի փոստ-հեռագրատան գրասենեակում 15 դեկտեմբերի 1918թ.:

N 73

23 դեկտեմբերի 1918 թ.

Ալէքսանդրապօլի փոստ-հեռագրատան նախկին վերակացու (Չօր-ՔպչՏ оклада) նշանակւում նոյն պաշտօնում Ալէքսանդրապօլի փոստ-հեռագրատնի դեկտ. 21-ից 1918 թ.:

N 74

20 դեկտեմբերի 1918 թ.

Գուրգէն Վարդանեանը նշանակւում է 5-րդ կարգի ծառայող Երևանի փոստ-հեռագրատնում դեկտեմբերի l-ից 1918թ.:

Ներքին գործերի մինիստր Արամ
Ճարտ. վարչ. կառավարիչ Սիմոնսոն

«Կառավարութեան լրաբեր», 29 նոյեմբերի 1918թ.-10 հունվարի 1919թ.

N 445

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐԻ ԿԱՐԳԱԴՐՈԻԹԻՒՆՆԵՐԸ ԲԺՇԿԱ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆԸ

N 9

20 օգոստոսի 1918 թ.

Նոր-Բայազէդի գաւառի 1-ին գաւառամասի Ելենովկայի ֆէլդշէր Մակարիյ Տօնկօվիդին իր խնդրի համաձայն հեռացնել պաշտօնից և բոլորովին ծառայութիւնից ս. թ. օգոստ․ 16-ից:

N 10

21 օգոստոսի 1918 թ.