Նոր-Բայազէդի գաւառի 2-րդ գավառամասի Բասարգէչարի գիւղական հիւանդանոցի աւագ բժշկական ֆէլդշէր Անդրէյ Շչիտլիկին իր խնդրի համաձայն հեռացնել պաշտոնից և բոլորովին ծառայութիւնից սոյն թւի օգոստ. 20-ից:
N 11
Երևանի գաւառի Քանաքեռի գիւղական հիւանդանոցի աւագ բժշկական Ֆէլդշէր Ալէքսանդր Սիյգուրային, իր խնդրի համաձայն, հեռացնել պաշտօնից և բոլորովին ծառայութիւնից ս.թ. օգոստ. 9-ից:
N 12
Ս. թ. սեպտեմբերի 11-ից բժշկա-սանիտարական վարչութիւնը ծառայութեան ուղարկւած բժշկական ֆէլդշէր Գէորգ Խաչատրեանը, իր խնդրի համաձայն, հեռացւում է պաշտօնից և իսպառ ծառայութիւնից ս. թ. սեպտ. 10-ից:
N 13
Դիլիջան-Քարւանսարայ րայօնի գաղթականական գործերի լիազօր բժիշկ Սարգիս Իսրայէլեան Փիրումեանը նշանաւում է Դիլիջանի հիւանդանոցի կառավարիչ սեպտեմբերի 16-ից 1918թ.:
N 14
Երևանի նահանգական կոմիսսարի 1918 թ. սեպտեմբերի 6-ին N 10 կարգադրութեամբ, Աշտարակի գիւղական հիւանդանոցում տատմայրի պաշտօն ստացած Օլգա Եխտարեանցին, ծառայութեան չյաճախելու պատճառով, հեռացնել պաշտօնից սոյն թւի սեպտեմբերի 10-ից:
N 16
1. Հայոց Ագգային խորհրդի ժողովրդական առողջապահութեան բաժանմունքի 1918 թ. յուլիսի 11 N2 կարգադրութեամբ ժամանակաւորապէս բժշկա-սանիտարական վարչութեան տրամադրութեան տակ դրւած գիւղական բժիշկներին՝ 1) Նախիջևանի 1 գաւառամասի բժիշկ Կարլ Բելներին և 2) Էջմիածնի 2 գաւառամասի բժիշկ Յարութիւն Պօղոսեանին համարել ազատ բժշկա-սանիտարական վարչութեան տրամադրութեան տակ լինելուց. առաջինը նշանակւում է Նոր Բայազէդի գաղթականական հիւանդանոցի կառավարիչ, իսկ երկրորդը 1-ին հայկական դիւիզիայի 1-ին հիւանդանոցի աւագ բժիշկ: Երկուսն էլ հեռացւում են քաղաքացիական ծառայութիւնից. առաջինը սեպտեմբերի 1-ից 1918թ., իսկ երկրորդը յուլիսի 1-ից 1918թ.:
2. Նոր Բայազէդի երկրորդ գաւառամասի բժիշկ Վարդան Պօղոսեանին և Դաբալագեազի գաւառական բժիշկ Լևոն Տէր-Ամբակումեանին