համարել ազատ իրենց պաշտօններից և բոլորովին ծառայութիւնից բժշկա-սանիտարական վարչութեան մէջ այն պատճառով, որ առաջինը նշանակւած է էտապնի բատալիօնի բժիշկ, իսկ երկրորդը հայկական դիւիզիայի վիրակապութեան զօրախմբի աւագ բժիշկ: Երկուսն էլ բժ. սանիտ. վարչութեան մէջ ունեցած իրենց պաշտօններից հեռացւում են սոյն թւի հոկտեմբերի 1-ից, մինչև այդ ժամանակ իրենց ռոճիկները լրիւ ստանալու իրաւունքով:
3. Համաձայն բժշկա-սանիտարական վարչութեան նոր շտատների և Հայաստանի Հանրապետութեան Մինիստրների Խորհրդի սոյն թւի օգոստոսի 12-ի N 137 և սեպտեմբերի 3-ի N 28 որոշումների նահանգական բժշկի պաշտօնը համարել վերացած․ այդ պաշտօնում գտնւող բժիշկ Բրօնիսլաւ Իւանովիչ Ռուսսօին թողնել շտատից դուրս սոյն թւի հոկտեմբերի 1-ից ընդհանուր հիմունքների վրայ:
4. Համաձայն բժշկա-սանիտարական վարչութեան նոր շտատների և Հայաստանի Հանրապետութեան Մինիստրների Խորհրդի սոյն թւի օգոստոսի 12-ի N 137 և սեպտեմբերի 3-ի N 28 որոշումների վերացւում են բոլոր գաւառական բժիշկների, գաւառական ֆէլդշէրների և տատմայրերի պաշտօնները, բացի Երևանի գաւառի տատմօր պաշտօնից. այդ հիման վրայ Երևանի գաւառական բժիշկ Զաքարեանին, Էջմիածնի գաւառական բժիշկ Տէր-Մինասեանին, Նոր-Բայազէդի գաւառական բժիշկ Մնացականեանին, Երևանի գաւառական ֆէլդշէր Տէր-Մանուէլեանին, Նոր Բայազէդի գաւառական ֆէլդշէրներ՝ Մանուկեանին և Պետրոսեանցին թողնել շտատից դուրս սոյն թւի յուլիսի 1-ից ընդհանուր հիմունքների վրայ:
5. Բժիշկ Զ. Յ. Զաքարեանին նշանակել Էջմիածնի և Երևանի գաւառների դատաստանական բժիշկ յուլիսի 1-ից 1918 թ.
6. Բժիշկ Մնացականեանին նշանակել Ն. Բայազէդի գաւառի դատաստանական բժիշկ սոյն թւի յուլիսի 1-ից:
7. Համաձայն բժշկա-սանիտարական վարչութեան նոր շտատների և Հայաստանի Հանրապետութեան Մինիստրների Խորհրդի սոյն թւի օգոստոսի 12-ի N 137 և սեպտեմբերի 3-ի N 28 որոշումների վերացւում է բժշկա-սանիտարական վարչութեան գրագրի պաշտօնը, նոր շտատներով սահմանւած գործավարի և նրա օգնականի պաշտօններում նշանակւում են՝ Ալէքսանդր Անդրէևիչ Սիյգուրը սոյն թւի օգոստոսի 10-ից և Արամ Թևոսեան Ունանեանը սոյն թւի օգոստոսի 29-ից:
8. Համաձայն բժշկա-սանիտարական վարչութեանը նոր շտատների և Հայաստանի Հանրապետութեան Մինիստրների Խորհրդի սոյն թւի օգոստոսի 12-ի և սեպտեմբերի 3-ի N 137 և 28 որոշումների Երևանի նահանգական բժշկի գիւղական մասի օգնական Մալիւժենկօն վերակոչւում է բժշկա-սանիտարական վարչութեան կառավարչի օգնական սոյն թւի յուլիսի 1-ից: