Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/42

Այս էջը հաստատված է

Քաղաքացիներ, ձեզ կմնայ մեր այդ հաւակնութեանց և յոյսերուն ընդառաջ գնացող յաղթական բանակի և գեներալի վստահութիւնը բացարձականապէս արդարացնել և աւելի լաւագոյնին արժանի ու պատրաստ գտնւել:

Վանի շրջանային կառավարիչ՝ Արամ

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 39, թ. 4 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N22

ՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԸ՝ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

8 մայիսի 1915թ.
Վան

Նկատելով, որ նոր իրաւակարգի մէջ կարգ մը անպատեհութիւններ տեղի կ՛ունենան, որոնք կարող են վատ հետևանքներ առաջ բերել, ներկայիս կը յայտարարեմ որ՝
1.-Հրազէն պարպելը ամենախիստ կերպով կ՛արգելուի:
2.-Կ՛արգելուի ոգելից խմիչքներ ծախել զօրքերուն, խանութներու և մասնաւոր տուներու մէջ:
3. - Իսպառ կ՛արգիլուի թալան, կողոպուտ, ծառեր կտրելը, փայտեր տանելը և այլն:
4. - Լքուած տուները ինքնագլուխ տիրանալը արգելուած է, ոչ մի գրաւում ոյժ չունի, ունեցողները պէտք է դիմեն ինձ:
5.-Հեռագրական և հեռախօսական թելերը՝ թէ հին և թէ նոր հաստատուածները - պէտք է խնամքով պահպանել, ոչնչացումէ ազատել և հսկել որ թըշնամին չկտրէ: Գեներալ Նիկօլաևի հրամանով, հեռագրական և թելեֆօնի թելերը կտրելու մէջ մեղադրուողը 24 ժամուայ ընթացքին դաշտային դատարանի պիտի ենթարկուի և գնդակահարուի:
6.- Ով որ թելեֆօնի և հեռագիրի գործիքներ ունի, անմիջապէս պէտք է բերէ կառավարչատունը:
Այս հրահանգներուն անսաստողները ամենաուժեղ պատժի պիտի ենթարկուին:
Կառավարչատունը կը գտնուի Դօմինիկեան քոյրերու դպրոցի մէջ (Փոքր Քէնտրչի), պաշտօնատունները բաց են առաւօտ ժամը 9-12 և կէսօրէ ետք ժամը 2-5:

Վանի շրջանի կառավարիչ՝ Արամ

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 43, թ. 1, տպագիր օրինակ: