Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/422

Այս էջը հաստատված է

N 30

25 դեկտեմբերի 1918 թ.

Դեկտեմբերի 3-ին մահացած բժիշկ Զ. Զաքարեանցին հանել բժշկա-սանիտարական վարչութեան ծառայողների ցուցակից սոյն դեկտեմբերի 3-ին 1918 թ.:

N 31

25 դեկտեմբերի 1918 թ.

Դեկտեմբեր 21-ին վախճանւած Հայաստանի տերիտորիայի սանիտարական բժիշկ Ս. Շահբազեանին հանել բժիշ-սանիտարական վարչութեան ծառայողների ցուցակից 21-ին դեկտ. 1918 թ.:

N 32

25 դեկտեմբերի 1918 թ.

Դեկտեմբերի 23-ին վախճանւած Երևանի քաղաքային բժիշկ Ս. Նիկոլաևին հանել բժշկա-սանիտարական վարչութեան ծառայողների ցուցակից 23 դեկտ. 1918 թ.:

N 33

25 դեկտեմբերի 1918 թ.

Երևանի հոգեկան բուժարանի բժշկի պարտականութիւնները ժամ. կատարող բժ. Բ. Ի. Ռուսսօյի վրայ դնել և Երևանի քաղաքային բժշկի պարտականութիւնների ժամ. կատարումը դեկտ. 25-ից 1918 թ.:

Ներքին գործերի մինիստր Արամ
«Կառավարութեան լրաբեր», 6 սեպտեմբերի 1918թ.-10 հունվարի 1919թ.