Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/43

Այս էջը հաստատված է

N23

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱԶԴԱՐԱՐԱԳԻՐԸ` ԱՐՏՈՆԱԳԻՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՊԱՍՏԱՆ ՏՎՈՂՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

8 մայիսի 1915 թ.
Վան

Հայ հասարակութեան

Հայ կամաւորներու գնդապետներու դիմումին համաձայն կը յայտարարեմ, որ արտօնագիր չունեցող կամաւորներուն իրենց տան մէջ ապաստան տուող բոլոր քաղաքացիները պատասխանատուութեան կը կանչուին և կը պատժուին բանտարկութեամբ և տուգանքով:

Վանի նահանգապետ` Արամ

ՀԱԱ. ֆ. 242. ց. 1, գ. 39, թ. 25, տպագիր օրինակ:

N24

ՀԱՅԹԱՅԹԻՉ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ՓՌԵՐԸ ԱՇԽԱՏԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1915թ. մայիսի 8-ից հետո

Յարգելի Պրն. Արամ, կառավարիչ Վանի շրջանին
Ազգ[ային] ինքնապաշտպան Հայթ[այթիչ] յանձնախումբս կուգայ շնորհաւորել Ձեր կառավարչական պաշտօնը, մաղթելով Ձեզ յաջողոթիւն:

Նկատի ունենալով Հայթ[այթիչ] մարմնոյ այժմէականութիւնը և բանակի բազմազան և անհրաժեշտ պէտքերու կարևորութիւնը, և միանգամայն նկատելով, որ նոր մարմինը դեռևս գործերն չէ սկսած, յանձնախումբս պարտք կը համարէ 1-2 օրուան համար ևս տանել իր գործը պայմանաւ, որ 5 հատ փուռս աշխատցնել տալու չափով գիշեր և ցորեկը փոխնեփոխ գործող 40 աշխատաւորներ, Յայնկոյսներու շրջանի գէթ 2 ջրաղաց աշխատցնելու չափով ջրաղացներում, արմտիքի և ոչխարի փոխադրութեան համար բաւականաչափ սայլ, գրաստ և քանիմ գործաւորներ և գործակատարներ այս երեկոյ ժամ 11-12 մեզ տրամադրելի ընէք, հակառակ պարագային չպիտի կրնանք շարունակել մեր գործը վաղւանէ սկսեալ, որովհետև տիրող անիշխանութեան հետևանօք 3-4 օրէ ի վեր ամէն կերպով կաշկանդուած ենք և մեր դիրքն ու ազդեցութիւնը կոտրուած է, այնպէս որ գործաւոր մˈիսկ ձեռք չենք կարող բերել նոյն իսկ վարձադրութեամբ: Իսկ ներկայ վիճակով գործը տանել աննպատակ կը համարենք և անհնարին, քանի որ բանակների համար նուազագոյն չափով իսկ