Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/438

Այս էջը հաստատված է

Այնուհետև պատժուեցին և զսպուեցին Կողբի, Սուրմալուի, Ղամարլուի և Նոր Բայազիտի թուրքերը: Սակայն, Վեդիի, Շարուրի, Նախիջևանի թուրքերը շարունակեցին իրենց թշնամութիւնները՝ նպաստելով թրքական ռազմական ծրագիրներին:

Միանգամայն բնական էր, որ Երևանի նահանգում կատարուող դէպքերի մասին պաշտօնական մարմինների (զինուորական և ոչ զինուորական) կողմից ամէն անգամ էլ տեղեկացւում էր կենտրոն՝ Թիֆլիս, մանրամասն զեկուցումներով, խնդրելով միաժամանակ նրա միջամտութիւնը՝ անկարգութիւններին վերջ տալու համար:

Այդ տեղեկութիւնները Թիֆլիսում առաջ էին բերում ահագին իրարանցում թուրքերի և հայերի միջև փոխադարձ մեղադրանքներով: Հայ-թրքական ընդհարումների պատճառները քննելու և պարզելու նպատակով, Անդրկովկասի Կոմիսարիատը մի պատուիրակութիւն ուղարկեց Երևան: Պատուիրակութիւնը Թիֆլիս վերադառնալով իր անդամների՝ Կարճիկեանի և Ջաֆարովի բերնով, ընդհանրապէս խոստովանած էր իր անկարողութիւնը՝ Երևանի նահանգում կարգ հաստատելու համար:

Դրանց զեկուցումների հիման վրայ, «մահմետական պատգամաւորները (Սէյմի) մեղադրում էին հայերին, թէ նրանք մաքրում են Երևանի նահանգը թուրք բնակչութիւնից՝ հայկական հող պատրաստելու նպատակով: Հայերը, ընդհակառակը, ընդհարումների պատճառ էին ցոյց տալիս թուրքերին, որոնք արգելք էին յարուցանում ռազմաճակատ մեկնող զօրամասերի առջև» (Ս. Վրացեան, «Հայաստանի Հանրապետութիւն» Բ. տպ., էջ 130):

Դէպքերի կապակցութեամբ Խ. Կարճիկեանը Սէյմում արտասանում է մի ուշագրաւ և բնորոշ ճառ, որի մասին գաղափար տալու համար բերենք մի երկու մէջբերումներ:

Ուլուխանլուում պատուիրակութեան առջև պատկերանում է հետևեալը․- «Ուլուխանլուն ներկայացնում է պատերազմական վիճակ: Նախ՝ պատուիրակութեան դիմաւորեց այդ կայարանի զինուած պահակախումբը՝ մի քանի հարիւր զինուած գիւղացիներ, մի քանի հաիւր ձիաւորներ, ամենքը զինուած: Այս հանգոյցային կայարանը բոլորովին այրուած է, այնպէս որ հեռագրաթելը վերականգնելու նպատակով Էջմիածնի կայարանից մեզ հետ առած ծառայողներին տեղ չկար տեղաւորելու: Մենք իմացանք, որ մի քանի օր առաջ այնտեղերից հեռացել էին բոլոր ծառայողները, որովհետև կայարանի վրայ յարձակուել էին քրդերը, այրել, քար ու քանդ արել և կողոպտել ամէն ինչ՝ կրակի մատնելով կայարանի բոլոր շենքերը:

Թուրքերի ներկայացուցիչները յայտնեցին, որ նրանք թոյլ չեն տայ, որ պատերազմից մնացած պետական ստացուածքը բաժին հասնի բացառապէս հայերին կամ վրացիներին: Նրանք պահանջում էին, որ այդ