Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/44

Այս էջը հաստատված է

հաց չենք կարող հասցնել և այդ առթիւ արդէն իսկ դժգոհութիւններ սկսեցին ծայր տալ մանաւանդ ռուսների մէջ, որ որպէս թէ մենք կր խնդրենք կամաւորներին, հաց կուտանք, իսկ իրենց՝ ոչ: Կ՛սպասենք ընդհանուր Ձեր դրական և վճռական կարգադրութեանց և պատասխանին:

Կեդրոն․ յանձնախումբ

ՀԱԱ, ֆ. 242, ց.1, գ.3, թ.1 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N25

ԲԱՅԱԶԵՏԻ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԻԿՈԼԱԵՎԻ ՀԵՌԱԳԻՐԸ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՆ ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

9 մայիսի 1915 թ.

1. До сих пор слышу беспричинную стрельбу по городу и имею сведение, что есть случайное ранение.
Прошу принять самые энергичные меры к прекращению этой стрельбы и объявить, что все стреляющие будут мною арестованы, а в случае поранения кого-бы то ни было, буду без церемонии расстреливать.
2. Прошу поспешить представлением мне проекта цен на продукты. Имею сведения, что цены неимоверно взвинчиваются и повышаются. Прошу теперь же принять меры к урегулированию цен.

Начальник Баязетского отряда
генерал-майор Николаев
Начальник Штаба подполковник71

ՀԱԱ, ֆ.242, ց.1, գ.61, թ.5 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N26

ՎԱՐԱԳԱՅ ՎԱՆՔԻ ԴԻՎԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՎԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԹԱՅԹԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10 մայիսի 1915թ.
Վան

Պարոն կառավարչապետ
Վարագայ վանքի այրուելը ու կողոպտուելը Ձեր մեծութեան ծանօթ իրողութիւն մը լինելով, ներփակ Ձեզ կը ներկայացնեմք կողոպտուած գոյքերու ցուցակը:
Նկատելով, որ այս գիւղերու մէջ ջարդուած հազարաւոր ընտանեաց որբերու գլխաւոր ապաստարանը Վարագի վանք պիտի լինի: